Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 23:03 31-01-2024

Ավինյանը խթանում է մոնոպոլիայի ձևավորմանը․ տեղական տուրքը 1 մլն սարքելուց հետո առևտրի կետեր են փակվում

Երևանի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի N 42-Ն որոշման համաձայն՝ այսուհետ Երևանի վարչական տարածքում հանրային սննդի, առևտրի օբյեկտների՝ ժամը 24։00-ից հետո աշխատելու թույլտվության համար՝ 1 տարվա համար տեղական տուրքը թանկացել է 3 անգամ՝ 300 հազարից դառնալով 1 միլիոն դրամ։

Ավագանու այս որոշումը լուրջ խնդիր է առաջացրել հատկապեղ փոքր ու միջին բիզնես գործունեություն իրականացնող սննդի կետերի համար։

Oragir.News-ի հետ զրույցում նման գործունեություն ծավալող օբյեկտներից մեկի սեփականատերը ասաց, որ ավագանու այս որոշումը կանաչ լույս է վառում դաշտում խոշոր խաղացողների համար։

«Մենք մի կերպ էինք կարողանում հարկերի հետ մեկտեղ տեղական տուրքի գումար վճարել, հիմա այն 3 անգամից ավելի թանկացրել, և սարքել են 1 միլիոն դրամ։ Բնականաբար, դա մեզ ձեռք չի տալու ու ստիպված ենք լինելու կա՛մ աշխատանքը կազմակերպել մինչև 24։00-ը, կա՛մ էլ վնասով աշխատել։ Պարզապես առևտուր լինում էր նաև 24։00-ից հետո, ու եթե հիմա մինչև 24։00-ն աշխատենք, մեր հաճախորդներին կորցնելու ենք»,- ասաց քաղաքացին։

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության քարտուղար Իզաբելլա Աբգարյանը Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ ինքն էլ է այս որոշման վերաբերյալ բողոքներ ստացել, ինչպես տնտեսվարողներից, այնպես էլ սննդիկ օբյեկտներից օգտվող քաղաքացիներից․

«Դեկտեմբերին տեղի ունեցած հայտնի նիստին «Ազգային առաջընթացը» չմասնակցեց, որպեսզի տապալեր, բայց ինչպես տեղյակ եք, «Հանրային ձայնը» գրանցվեց և օգնեց, որպեսզի իշխանությունըայդ որոշումը կայացնի։

Ես լիովին կիսումեմ տնտեսավորղների անհանգստությունը, ասեմ ավելին՝ նաև քաղաքացիներից ունեմ ահազանգեր, որոնք դժգոհում են, որ գիշերվա ժամերին որոշ խանութներ, որտեղից իրենք սովորաբար ուշ ժամերի աշխատանքից վերադառնալիս առևտուր էին անում, հիմա չեն աշխատում հենց այդ պատճառով»,- ասաց Իզաբելլա Աբգարյանը։

Նրա խոսքով՝ սխալ է գիշերային առևտուրը այսպիսի ձևով կրճատելը, ընդհակառակը, քաղաքը պետք է ունենա նաև գիշերային կյանք, քանի որ Երևանը մայրաքաղաք է, որտեղ կան նաև զբոսաշրջիկներ։

Դիտարկմանը՝ մտահոգություններ են հնչում, որ սա հատուկ արվեց, որպեսզի փոքր և միջին բիզնեսը դուրս մղեն շուկայից, և մոնոպոլիա լինի մի քանի խոշոր կազմակերպությունների համար, ավագանու անդամն այսպես արձագանքեց․

«Այո, խոսքը հենց այդ մասին է, քանի որ հիմնականում բողոքում են հենց փոքր կրպակ-խանութ ունեցողները, որոնք գիշերային առևտրի շնորհիվ կարողանում էին հավելյալ եամուտ ապահովել։ Իհարկե նրանք չեն կարող վճարել այդքան տուրք և այդտեղ շահում են գիգանտները՝ մեծ սուպերմարկետները, որոնք տեղից էլ ունեն մեծ շրջանառություն և մեծ շահույթ»։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ