Ներքին 2 տարի առաջ - 17:12 31-01-2024

Արդիականացվում են ՆԳՆ ենթակա ծառայությունների շնավարժարաններն ու ծառայողական շների կարողությունները

Հունվարի 30-ին Ներքին գործերի նախարարությունում կայացել է աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է ՆԳ նախարար Վահե Ղազարյանը։

Մասնակցում էին ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը, փրկարար և ոստիկանության ծառայողներ, ինչպես նաև կինոլոգիական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Նախարարը ողջունելով խորհրդակցության մասնակիցներին՝ ներկայացրել է ոստիկանության և փրկարար ծառայության շնավարժարանների ներկայիս վիճակը, համալրվածությունը, ծառայության բնույթն ու ուղղությունները։ Նա հատկապես ընդգծել է 2023 թվականին ոլորտում իրականացված աշխատանքները, որոնց շրջանակում ոստիկանության ՊՊԳՎ շնավարժարանը համալրվել է ծառայողական նոր շներով, նաև արտերկրում անցել են համապատասխան վարժանքներ։

Վահե Ղազարյանը ներկայացրել է ՆԳ նախարարության քաղաքականությունը՝ փրկարար ու ոստիկանության շնավարժարանների արդիականացման, նաև շնաբուծարանների կազմավորման ուղղությամբ։

Խորհրդակցության մասնակիցները մասնագիտական կարծիքներ են փոխանակել ծառայությունների արդիականացման նպատակով իրականացվելիք գործողությունների մասին՝ նպատակ ունենալով բարելավել ծառայողական շների պահման վայրերը, զարգացնել կարողություններն ու ստեղծել բուծարաններ։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ծանոթանալու շնավարժարանների առկա վիճակին, նաև ներկայացնել առաջարկություններ ու շարունակել մասնագիտական քննարկումները՝ ոլորտում երկարաժամկետ լուծումներ գտնելու ուղղությամբ։

Ամենից շատ դիտված

15:55 Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան
17:40 Պարոն Հարությունյանի ուսանողն եմ եղել․ քննություններին միշտ չի, որ շատ բարեհաճ ա եղել
23:59 Ռուսներին կարող եմ ասել միայն մեկ բան՝ «Բարի գալուստ Հայաստան». ՀՀ-ն որևէ կերպ չի խոչընդոտի նրանց, եթե անհրաժեշտ լինի՝ կօգնի
23:51 Թուրքիայի և Ադրբեջանի պահանջով Հայաստանը չպետք է ունենա Սահմանադրություն, չպետք է թույլ տանք. Իշխան Սաղաթելյան
14:28 Ինչու միամիտ Փաշինյանը գոհ կլինի, որ Կրեմլը ՀՀ-ին դուրս հրավիրի ՀԱՊԿ-ից
12:49 Ձերբակալվել է Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետը
13:27 Տիկին Յոլյան, Դուք լսողության հետ խնդիրներ ունե՞ք
13:07 Ռոբերտ Քոչարյանը դեռ գտնվում է հիվանդանոցում, նրան ձերբակալելու որոշում է կայացվել
08:39 «Հրապարակ». «Եհովայի վկաները» վարձակալել են մարզահամերգային համալիրի մեծ մարզադահլիճը
17:01 Բանակում նման բարդակ չի եղել. իհարկե, նախարարի մեղքն է. հարցում