Ներքին 2 տարի առաջ - 20:46 29-01-2024

Մխիթար Հայրապետյանը ընդունել է Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոն Գալագերին

Այսօր ընդունել եմ ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը․

«Հանդիպման ընթացքում ներկայացրել եմ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գործունեության շրջանակն ու առաջնահերթությունները, անդրադարձել ԲՏԱ ոլորտի զարգացման ռազմավարության և ՏՏ ոլորտի զարգացմանն ուղղված օրենսդրական նոր փաթեթի վերաբերյալ մեր պատկերացումներին: Կարևորել եմ փոխշահավետ համագործակցության վրա հիմնված հարաբերությունների ձևավորումը՝ նշելով Հայաստանում բարձր որակավորում ունեցող աշխատուժի և տեխնոլոգիական ենթակառուցվածքների առկայության մասին:

Դեսպանն իր խոսքում շեշտել է տեխնոլոգիական ոլորտի կարևոր դերը երկկողմ միջպետական և գործարար հարաբերությունների զարգացման տեսանկյունից: Նրա խոսքով՝ Միացյալ Թագավորության գերնպատակը տեխնոլոգիական գերհզոր ուժ դառնալն է, և դրան հասնելու համար իրենք ձգտում են ամուր կապեր հաստատել տեխնոլոգիական մասնագետներ ունեցող երկրների հետ:

Հանդիպման ընթացքում ընդգծվել է, որ ՀՀ-ի և Միացյալ Թագավորության համագործակցության ներուժն առավելագույնս իրացնելու համատեքստում բարձր տեխնոլոգիական ոլորտը կարող է համագործակցության լուրջ հեռանկարներ ստեղծել կողմերի համար»,- հայտնել է նախարարը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը