Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 14:40 29-01-2024

ԱՄԷ դեսպանի հետ քննարկվել է թմրամիջոցների դեմ պայքարի ոլորտում համագործակցության հնարավորությունները

Ազգային ժողովի Հայաստան-Արաբական Միացյալ Էմիրություններ բարեկամական խմբի անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը հունվարի 29-ին հանդիպել է մեր երկրում ԱՄԷ արտակարգ և լիազոր դեսպան Նարիման Մուհամմեդ Շարիֆ Ալ Մուլլային: Այդ մասին ՆԵՈՍ.ամ-in հայտնում են ԱԺ-ից:

Ողջունելով դեսպանին խորհրդարանում՝ Քրիստինե Պողոսյանը կարևորել է Արաբական Միացյալ Էմիրություններ հետ համագործակցությունը, խորհրդարանական հարաբերությունների զարգացումը:

Դեսպանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, կարևորել է երկկողմ կապերի խորացման անհրաժեշտությունը, խոսել ՀՀ Ազգային ժողովի և ԱՄԷ Դաշնային ազգային խորհրդի միջև փոխգործակցության զարգացման մասին:

Կողմերը քննարկել են թմրամիջոցների դեմ պայքարի ոլորտում համագործակցության հնարավորությունները, ընդգծել գործնականում փորձի փոխանակման անհրաժեշտությունը: Դեսպանը նշել է, որ ԱՄԷ-ն մեծ փորձ ունի ոլորտում և պատրաստ է ներկայացնելու այն Հայաստանի գործընկերներին:

Ամենից շատ դիտված

13:57 Այսօր առավոտյան ձերբակալվել է GeorgX-ը
16:00 Աղետալի պատերազմի սկզբի ավարտին մնաց մի քանի ժամ
21:31 Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. ԶԼՄ
15:22 Երեխայի ծննդով պայմանավորված աջակցության չափը նախատեսվում է սահմանել 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից. նախագիծ
22:36 ՀՀ տարածքում գտնվող ցանկացած մշակութային կոթող Ադրբեջանում այլևս վերագրում են իրենց. ադրբեջանագետ
14:07 Փոքրիկ հսկան. 18-ամյա Ալվարդը 4 կգ 830 գրամ քաշով և 53 սմ հասակով տղա է լույս աշխարհ բերել
16:28 Թբիլիսիում Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու կասկածանքով ՀՀ քաղաքացի է ձերբակալվել
22:20 Պետք է հասկանալ, թե ինչ նկատի ուներ Փաշինյանը՝ հայտարարելով, որ ՌԴ-ի հետ հարաբերությունները նախկինի պես չեն լինի․ Զախարովա
13:00 «Մեր իմաստուն և հզոր նախագահ»․ Առուշ Առուշանյանի և Վլադիմիր Աբունցի մասին
23:54 ՈւԵՖԱ-ն Եղիշե Մելիքյանի մասնակցությամբ հումորային հոլովակ է հրապարակել