Արտաքին 2 տարի առաջ - 21:19 27-01-2024

Բաքուն հետաձգել է Նիդեռլանդների ԱԳ նախարարի այցն Ադրբեջան՝ նրան մեղադրելով երկրի «ներքին գործերին միջամտելու փորձերի» համար

Բաքուն հետաձգել է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Հանկե Բրյուինս Սլոթի այցը Ադրբեջան: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այհան Հաջիզադեն՝ մեկնաբանելով Նիդեռլանդների ԱԳՆ ղեկավարի՝ խորհրդարանում արած հայտարարությունները։

Նրա խոսքով՝ հերթական անգամ նիդեռլանդցի պաշտոնյան հանդես է եկել մեղադրական հայտարարություններով՝ ակնհայտորեն խեղաթյուրելով ադրբեջանական կողմի հայտարարությունները։ Ինչպես նշել է Հաջիզադեն, Հանկե Բրյուինս Սլոթի նման հայտարարություններն անընդունելի են։

«Նման անպատասխանատու կարծիքներ առաջին անգամ չէ, որ հնչում են եվրոպական երկրների պաշտոնյաների կողմից։ Այդ հայտարարությունները Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու փորձեր են և տարածաշրջանում հետկոնֆլիկտային իրողությունների նկատմամբ կանխակալ մոտեցման օրինակ», - նշել է Հաջիզադեն։

Նրա խոսքով՝ «նման հայտարարությունները, ինչպես նաև Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին սպառնալից հայտարարությունները հարված են երկկողմ հարաբերություններին և Ադրբեջանի և ԵՄ հարաբերություններին»:

«Ինչ վերաբերում է Նիդերլանդների արտաքին գործերի նախարարի՝ Ադրբեջան այցելելու մտադրությանը, ապա հայտնի է, որ այս այցը հետաձգվել է մեր նախաձեռնությամբ։

Ադրբեջանական կողմը նիդեռլանդական կողմին տեղեկացրել է, որ մտադիր է քննարկել ոչ թե Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը կամ Ադրբեջանի ներքին հարցերը, այլ միայն երկկողմ հարաբերությունները: Կոչ ենք անում Նիդեռլանդական կողմին վերջ տալ նման հայտարարություններին», - ընդգծել է Հաջիզադեն։

Ամենից շատ դիտված

22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
20:50 Քիմ Քարդաշյանը ծննդյան տարեդարձը նշել է Ֆիլիպիններում՝ համարձակ կերպարով․ նրան ուղեկցել է Լյուիս Հեմիլթոնը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
23:20 Արցախի Հանրային խորհուրդը քննադատել է Գուտերեշի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին լռությունը

Ձեզ գուցե հետաքրքրի