Ներքին 2 տարի առաջ - 20:57 25-01-2024

Պետք է պայքարենք անպատժելիության մշակույթի դեմ. Վլադիմիր Վարդանյանի ելույթը ԵԽԽՎ նիստում

Խիստ մտահոգիչ է այն փաստը, որ Եվրոպայի խորհրդի որոշ երկրներում խոշտանգումները սկսել են համատարած կամ համակարգված կիրառում գտնել հալածյալ որոշակի խմբերի ճնշելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նիստում իր ելույթում ընդգծել է ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը:

Պատգամավորը նախ շնորհավորել է Կոնստանտինոս Էֆստատիուին խոշտանգումների դեմ պայքարի բոլոր արդիական հարցերն արտացոլող եւ այդ առումով կազմակերպության հիմնական ռազմավարական խնդիրներին անդրադարձող փայլուն զեկույցի կապակցությամբ:

«Բացարձակ, հրամայական, անընդունելի, արգելված եւ անբարոյական. սրանք ածականներ են, որոնք կարող են օգտագործվել խոշտանգումները որպես ընդհանուր միջազգային իրավունքի կողմից տեւական ժամանակ որպես արգելված երեւույթ նկարագրելու համար:

Բայց խոշտանգումները պարզապես արգելված չեն: Ունենալով jus cogens արգելքի կարգավիճակ՝ ընդհանուր միջազգային իրավունքն այն համարում է բացարձակ արգելք՝ առանց որեւէ հնարավոր շեղումների եւ ընդունելի արդարացումների:

Անկեղծ ասած, ես առաջին անգամ կարդացի բանաձեւի նախագիծ, որտեղ բախվեցի որոշ փաստական հանգամանքների, որոնք ինձ ստիպեցին մտածել, որ սխալվել եմ եւ կարդացել եմ ոչ թե ժամանակակից, այլ միջնադարից ինձ հասած մի փաստաթուղթ:

Հնարավոր է արդյո՞ք, որ թվային տեխնոլոգիաների դարաշրջանում մեր կազմակերպության անդամ պետություններում տեղի են ունենում խոշտանգումների նման դրսեւորումներ:

Տիկնայք եւ պարոնայք, խոշտանգումների բացարձակ արգելքը պարզապես իրավական հրամայական չէ, այն բարոյական պարտավորություն է, որը սահմանում է մեր քաղաքակրթությունը, մեր բարեկեցությունը, մեր կազմակերպությունը: Եվ, հետեւաբար, խոշտանգումների նկատմամբ բացարձակ անհանդուրժողականության մոտեցումը պետք է լինի միակ տարբերակը մեր վեհաժողովի համար»,-ասել է Վարդանյանը:

Նա նշել է, որ չնայած համընդհանուր եւ եվրոպական մակարդակում խոշտանգումների բացարձակ արգելքի վերաբերյալ անթիվ միջազգային փաստաթղթերի առկայության՝ խոշտանգումները տեղի են ունենում աշխարհի տարբեր անկյուններում՝ հիշեցնելով շարունակական զգոնության եւ քարոզչության անհրաժեշտության մասին:

«Մենք միամտորեն չենք հավատում, որ խոշտանգումները, որպես սոցիալական երեւույթ, իսպառ կվերացվեն: Խնդիրը ոչ թե խոշտանգման երեւույթի մեջ է, այլ ավելի շուտ ընդունված միջազգային պարտավորությունների եւ գործնականում դրանց կատարման միջեւ գոյություն ունեցող անջրպետի: Մենք պետք է պայքարենք անպատժելիության մշակույթի դեմ, որը գլխավոր մարտահրավերներից մեկն է:

Խիստ մտահոգիչ է այն փաստը, որ Եվրոպայի խորհրդի որոշ երկրներում խոշտանգումները սկսել են համատարած կամ համակարգված կիրառում գտնել հալածյալ որոշակի խմբերի ճնշելու համար, ինչը հավասարազոր է մարդկայնության դեմ ուղղված հանցագործություններին»,-ասել է նա:

Վարդանյանն ընդգծել է, որ խոշտանգումների կանխարգելման կոմիտեն (CPT) Եվրոպայի խորհրդի շրջանակում խոշտանգումների դեմ պայքարի հիմնական միջազգային գործիքներից մեկն է, որի գործունեությունը պետք է հնարավորինս ընդլայնված աջակցություն գտնի ոչ միայն ազգային օրենսդրության մեջ վերջինիս ստանդարտները ներառելով, այլեւ ապահովելով դրանց լիարժեք իրականացումն ազգային մակարդակում:

Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի բոլոր ներկա եւ նախորդ զեկույցների ավտոմատ հրապարակումը կդառնար շահագրգիռ բոլոր երկրների բարի կամքի դրսեւորում եւ կնպաստեր անպատժելիության ու խոշտանգումների մշակույթի վերացմանը:

«Վերջապես, բայց ոչ պակաս կարեւոր, մենք լիովին համաձայն ենք զեկուցողի հետ, որ թվայնացված դարաշրջանում տեղեկատվական տեխնոլոգիաների, տեսանկարահանման եւ այլ տեխնոլոգիաների օգտագործումը կդառնա շատ արդյունավետ միջոց խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի կանխարգելման ու անպատժելիության մշակույթից հրաժարվելու համար:

Եկեք թվային դարաշրջանը դարձնենք առանց խոշտանգումների դարաշրջանի հոմանիշը»,-եզրափակել է ՀՀ ԱԺ պատվիրակության անդամը:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում