Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 13:15 19-01-2024

Թուրքերն արդեն մտել էին քաղաք, մեկս մյուսին նայելով՝ դուրս եկանք, որ փրկենք մեր խոխոնցը

Արցախցի Արինա Պետրոսյանը 62 տարեկան է, ասում է` կյանքիս լավագույն տարիները անցել են պատերազմի մեջ։

Արցախցի կինն ասում է՝ որտեղ տունուտեղ դրեց, չկարողացավ վայելել։

«Չորս պատերազմ եմ տեսել, բայց էս մի կռիվը ընդհանրապես ուրիշ էր, ում մտքով կանցներ, որ մի օր մեր տները կթողնենք ու դուրս կգանք։ Էնքան դժվար ա, ամեն ինչ ունենաս ու մի ձեռք շորով դուրս գաս։ 2020 թվականին հույս ունեինք, որ հետ ենք դառնալու, հիմա չկա էդ հույսը»,-Oragir.News-ի հետ զրույցում ասում է բռնի տեղահանված կինը։

Տիկին Արինան ասում է, որ երեք օրում են Հայաստան հասել, մեծ դժվարություններով ու վախը սրտում, որովհետև Հակարիի կամրջին առեւանգումներ են եղել, թիրախում հատկապես զինծառայողներն էին։

«Սեպտեմբերի 19-ին դպրոցում էինք 12-ի կողմերը, իջել ենք նկուղ։ Կրակոցները չէին հանդարտվում, երկու օր մնացինք նկուղում, երրորդ օրը զինադադար հայտարարեցին։

Գազ չկար, լույս չկար... ամսի 27-ին դուրս եկանք։

Չէինք մտածում, որ էսպես կլինի։

Թուրքերը արդեն մտել էին քաղաք, մեկս մյուսին նայելով դուրս եկանք, որ փրկենք մեր խոխոնցը»,- ասում է արցախցի կինը։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան