Մամուլ 2 տարի առաջ - 08:40 19-01-2024

Ովքեր են դասավանդելու ՔՊ-ի՝ «Ժողովրդավարության դպրոց»-ում. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նոր դպրոց է հիմնել՝ «Ժողովրդավարության դպրոց» անունով: ՔՊ կուսակցության դպրոցն արդեն ընդունելություն է հայտարարել: Կուսակցության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեց, որ դպրոցը մարտի սկզբից կսկսի գործել: Այն տեղակայված է լինելու ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի հարեւանությամբ գտնվող կուսակցության նոր՝ Հանրապետության փողոցում գտնվող գրասենյակում, որը դեռ վերանորոգման փուլում է:

Թե ովքեր են դասավանդելու դպրոցում, եւ ինչ են ուսուցանելու, ՔՊ փոխնախագահն ասաց՝ քաղաքականության տեսությանն առնչվող տարբեր հարցեր, ինչպես նաեւ կոնկրետ կուսակցության ծրագրին ու գաղափարախոսությանն առնչվող հարցեր: Դպրոցում դասավանդելու են ՔՊ կուսակցության անդամները, այդ թվում՝ պատգամավորները: Ինչպես հայտնում են կուսակցությունից, դպրոց կարող է հաճախել ցանկացած անձ. ՔՊ կուսակցության անդամ լինելը պարտադիր չէ»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը