Ներքին 2 տարի առաջ - 20:58 17-01-2024

Շտապօգնության զանգերը կֆիլտրվեն, կանչեր կսպասարկեն նաև պոլիկլինիկաների բժիշկները

Շտապօգնության ծառայությունը կբարեփոխվի, զանգերը կֆիլտրվեն, մի մասը կուղղորդվի առաջնային օղակ։ Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Բարեփոխումների ծրագիրը մեծ տեմպերով առաջ է գնում։ Մենք արդեն սկսել ենք շտապօգնության ծառայության թե՛ ձևի, թե՛ բովանդակության փոփոխության պիլոտային ծրագիրը։ Փոփոխվում են շտապօգնության կանչերի գրանցման և դրանց արձագանքման մեխանիզմները, ստեղծվելու են կենտրոնական դիսպետչերական կայաններ»,- ասաց նախարարը։

Նրա խոսքով՝ երբ շտապ օգնության են դիմում, սակայն դա կանչի ենթակա կարիք չէ, այս դեպքերում զանգերը կուղղորդվեն առաջնային օղակ՝ տեղամասային բժշկին, որ այս օղակն իր պարտականությունների շրջանակում ապահովի բուժօգնությունն ու թեթևացնի շտապ օգնության կանչերի ծանրաբեռնվածությունը։

«Մտածում ենք նաև առաջնային օղակում ավտոմոբիլային որոշակի հնարավորություններ ստեղծելու շուրջ, քննարկվում է ծրագիրը, այն կներկայացվի նաև մասնագետների քննարկմանը»,- նշեց նախարարը։

Ըստ նոր մշակվող ծրագրի՝ առաջնային օղակի բժիշկները ևս պետք է կարողանան կանչերի սպասարկում իրականացնել այն դեպքերում, երբ դրանք շտապ օգնության ծառայության կանչ չեն։

Նախարարը կարծում է, որ այսպես հնարավոր կլինի թեթևացնել համակարգի աշխատանքն ու հնարավորություն տալ սպասարկելու իսկապես հրատապ բուժօգնության կարիք ունեցող կանչերը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում