Ներքին Սպորտ 2 տարի առաջ - 13:56 17-01-2024

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը չի աջակցում Արցախի Կիոկուշին կարատեի զարգացմանը Հայաստանում

Կիոկուշին կարատե մարզաձևն Արցախում գործում է 2005 թվականից։ Այն Արցախում պետական մարզաձև էր համարվում, և դրա զարգացման նախադրյալներ կային․ մարզաձևն ընդգրկված էր մարզադպրոցներում, մարզիչները վարձատրվում էին, պետական աջակցությամբ ձեռք էր բերվում անհրաժեշտ գույքը և հնարավորություն ստեղծվում Եվրոպայի և աշխարհի առաջնություններին մարզիկների մասնակցությանը։
Արցախի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահ, Կիոկուշին կարատեի աշխարհի քառակի չեմպիոն Արթուր Առուշանյանը մեզ հետ զրույցում նշել է, որ Հայաստանում տվյալ մարզաձևը ոչ պետական մարզաձև է համարվում, որի պատճառով բազմաթիվ խնդիրների և խոչընդոտների են հանդիպում։ Մարզիչները ոչ միայն չեն վարձատրվում, այլև անհրաժեշտ գույքն ու միջազգային մրցաշարերին մասնակցելու միջոցները պետք է ձեռք բերեն սեփական նախաձեռնությամբ կամ բարերարների աջակցությամբ։ Առկա խնդիրների պատճառով ոչ բոլոր երեխաներն են կարողանում մարզվել։

«Միանշանակ շարունակելու եմ մարզել երեխաներին։Մարզիչներով պայմանավորվել ենք Կիոկուշին կարատե մարզաձևը պահպանել, որոշել ենք մեր բարբառն անընդհատ գործածել խմբերում, որպեսզի այն միշտ ապրի։ Եվ միայն ու միայն տրամադրված ենք վերադառնալ Արցախ՝ մեր տուն։ Թե երբ և ինչ ճանապարհով կլինի, պետք է անենք մեր գործը։ Եթե մոռանանք ամեն ինչ, մենք կհեռանանք Արցախ վերադառնալու գաղափարից»,-ասում է Արթուր Առուշանյանը։

ԱՀ ԿԳՄՍ նախարարության աշխատակազմի ՆԶՊ և ԱԾ վարչության արտադպրոցական ծրագրերի բաժնի վարիչ, սպորտի վաստակավոր մարզիչ Արմեն Պետրոսյանը հոկտեմբերի 7-ին գրավոր դիմել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին՝ աշխատանքի ընդունելու հարցով։ Մարզչի դիմումին պատասխանել են մեկ ամիս անց՝ նոյեմբերի 13-ին, նշելով, որ նա իրավունք չունի զբաղեցնելու հանրային պաշտոն՝ անձնագրում առկա 070 կոդի պատճառով:

«Եթե մենք արցախցի ենք, պետք է լինենք բանվոր, բայց որ վաստակավոր մարզիչ ենք, կարմիր դիպլոմ ունենք, իրավունք չունենք մեր դիրքին ու կոչմանը համապատասխան պաշտոններ զբաղեցնելու»,-նշում է Արմեն Պետրոսյանը։

Օրերս Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը աջակցել է թիվ 17 հատուկ դպրոցում շաբաթական երեք օր անվճար հիմունքներով երեխաներին մարզելու խնդրանքին։ Սուղ պայմանների պատճառով երեսուն հոգուց բաղկացած փոքր խումբ է ձևավորվել։ Այս պահին ունեն մարզագույքի, մարզահագուստի, անհատական պաշտպանական միջոցների կարիք։

Հավելենք, որ Արցախի Կիոկուշին կարատեի յոթ մարզիչներն էլ Հայաստանում զբաղվածության խնդիր ունեն։

Հասմիկ Հակոբյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը