Մամուլ 2 տարի առաջ - 08:13 16-01-2024

Ավտոկայանատեղիների 160 հազար դրամը ոչ թե 1 տարվա համար է, այլ նաեւ 6, 8 ամսվա. նոր նրբություն. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«2024 թվականի հունվարի մեկից հաստատվել են ավտոկայանատեղիների կարմիր գծերի նոր գները, եւ տարեկան սպասարկման գինը 160 հազար դրամ է։ Ուսումնասիրելով հաստատված օրենքի նշված կետը՝ «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ դրանք ամենեւին էլ տարեկան վճարներ չեն:

Եթե ավտոկայանման 1 տարվա համար ցանկանում եք վճարել, օրինակ, մարտի 1-ից, ապա ստիպված պետք է լինեք վճարել նույն 160 հազար դրամը։ Բացատրենք՝ ինչպես. օրենքը սահմանում է, որ յուրաքանչյուր ժամանակահատվածում կատարած վճար, որը ենթադրում է մեկ տարվա սպասարկում, գործում է ոչ թե մինչեւ հաջորդ տարվա նույն ժամանակահատվածը, այլ տվյալ տարվա դեկտեմբերի 31-ը՝ ժամը 00:00-ն: Այսինքն՝ 6 ամսվա համար էլ, 12 ամսվա համար էլ նույն 160 հազար դրամը պետք է վճարի երեւանցին:

Ստացվում է, որ քաղաքացիները եթե վճարեն հունվարից կամ ավելի ուշ՝ մայիսից, հունիսից կամ սեպտեմբերից, միեւնույնն է, նույն 1 տարվա սպասարկման վճար է գանձվելու՝ 160 հազար դրամ, եւ այն ուժի մեջ կմնա մինչեւ դեկտեմբերի 31-ը։ Եղավ այնպես, որ կայանատեղիների վճարները ոչ թե Կենտրոնը բեռնաթափելու, այլ քաղաքային բյուջեն հարստացնելու եւ պարգեւավճարների ձեւով հեղափոխականների գրպաններ լցնելու համար են։ Այլ կերպ ասած՝ թալան՝ քաղաքացիների գրպանի հաշվին»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը