Մամուլ 2 տարի առաջ - 09:00 12-01-2024

Ինչո՞ւ է աղմկում Հովիկ Աղազարյանը. խարդավանքներ՝ թիմի ներսում. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» նախագծի քննարկումը մեծ աղմուկ հարուցեց երեկ, ու թեեւ նախագիծն անցած տարի ընդունվել է առաջին ընթերցմամբ, ամեն դեպքում, շարունակում է ՔՊ-ականների «կոկորդին» մնալ:

Հիշեցնենք, որ Հայկ Սարգսյանն իր նախագծով առաջարկում է վճարել 15 մլն դրամ եւ ընդհանրապես ազատվել զինվորական ծառայությունից։ Նախագիծը հաջորդ շաբաթ ԱԺ-ում կքննարկվի արդեն երկրորդ ընթերցմամբ:

Իսկ իրականում ինչո՞ւ էր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի երեկվա նիստը թեժ և ուղեկցվում էր ՔՊ-ականների միջև լեզվակռիվներով: Իր ոգևորությամբ ու ակտիվությամբ աչքի էր ընկնում հատկապես ՔՊ-ական Հովիկ Աղազարյանը, որը հայտարարեց, որ օրենքի ոգու հետ համաձայն չէ ու ամեն ինչ անելու է, որ Հայկ Սարգսյանի նախագիծը չընդունվի:

Նախ արձանագրենք, որ Հովիկ Աղազարյանն ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամ չէ, ուստի նրա մասնակցությունն ամենևին էլ պարտադիր չէր այդ նիստին: Եւ ուրեմն ի՞նչ առաքելությամբ էր նա նիստին մասնակցում:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երեկ Հովիկ Աղազարյանն իրականում հատուկ առաքելությամբ ուղարկվել էր հանձնաժողով ՔՊ խմբակցույթան ղեկավար Հայկ Կոնջորյանի, քարտուղար Արթուր Հովհաննիսյանի ու պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի կողմից:

Բանն այն է, որ ՔՊ-ում Հայկ Սարգսյանն արտոնյալ դիրքերում է և այն քիչ պատգամավորներից է, որն անկախ է, չի ենթարկվում ՔՊ վերնախավի քմահաճույքներին, և այն եզակիներից է, որն անձամբ Նիկոլ Փաշինյանի հետ կոնտակտի դուրս գալու, SMS գրելու հնարավորություն ունի, ինչը խմբակցության՝ խարդավանքներ սիրող վերնախավի համար ցավոտ է, ու չեն կարողանում հաշտվել Հայկի ինքնուրույնության հետ:

Եվ, ահա, ՔՊ «հնարամիտ եռյակը» որոշել է Հովիկ Աղազարյանի միջոցով պատժել Հայկ Սարգսյանին առանց աչքի ընկնելու: Նրանք հրահանգել են իրենց քաղաքական գործիքի համարում ունեցող։

Աղազարյանին, որպեսզի կռվի մեջ մտնի Հայկ Սարգսյանի հետ, նսեմացնի նրան: Աղազարյանը, որն առաջին ընթերցման ժամանակ նույն նախագծին «կողմ» է քվեարկել, երեկ դեմ էր խոսում: Պետք է սպասել նոր հարձակումների Հայկ Սարգսյանի վրա, որն ինքնուրույնություն ունի»:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը