Ներքին 2 տարի առաջ - 13:57 10-01-2024

Պատճառների մասին տեղյակ չեմ․ Հովիկ Աղազարյանի որդին՝ փոխթաղապետի պաշտոնից ազատվելու մասին 

Այսօր մամուլը գրել էր, որ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի որդին` Հովսեփ Աղազարյանը վերջերս ազատվել է Նոր Նորքի փոխթաղապետի պաշտոնից։ Նշվում է, որ նրա փոխարեն Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, վարչական շրջանների կուրատոր Արմեն Փամբուխչյանը նշանակել է իր ընկերոջը՝ Արմեն Սարգսյանին։

Oragir.News-ը կապ հաստատեց Հովսեփ Աղազարյանի հետ, վերջինս ասաց, որ տեղյակ չէ, թե ինչն է իրեն աշխատանքից ազատելու պատճառը։

Հարցին՝ արդյոք ինքը ցանկություն չի՞ ունեցել աշխատել Նոր Նորք վարչական շրջանի նորանշանակ թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանի հետ, ով հանդիսանում է «Հանրապետություն» կուսակցության անդամ, Հովսեփ Աղազարյանն պատասխանեց․
«Վարչական շրջանի ղեկավարի տեղակալին նշանակում է վարչական շրջանի ղեկավարը և ոչ թե այլ պաշտոնատար անձ, իսկ, թե նորանշանակ փոխթաղապետը ում հետ ինչպիսի ընկերական կապերի մեջ է, ես չեմ հետաքրքրվել։ Չեմ կարծում, թե որևէ էական հանգամանք խոչընդոտեր իմ և Տիգրան Տեր-Մարգարյանի համատեղ աշխատանքը, եթե ես շարունակեի պաշտոնավարել։ Իսկ ինձ ազատելու պատճառների մասին տեղյակ չեմ։ Բայց որևէ ինտրիգային կոմպոնենտ այստեղ չկա, այսօր այստեղ ես աշխատում, վաղը չես աշխատում, մյուս օրը նորից անցնում ես աշխատանքի մեկ այլ տեղ , այսպես է լինում սովորաբար»։

Ճշտող հարցին՝ իր և Արմեն Փամբուխչյանի հարաբերությունները արդյո՞ք լարված են, Հովսեփ Աղազարյանն ասաց, որ իրենք առանձնապես սերտ հարաբերություններ չեն էլ ունեցել․
«Ոչ, լարված չեն, պարոն Փամբուխչյանի հետ առանձնապես պերմանենտ հարաբերություններ չկան էլ։ Նա ՔՊ վարչության անդամ է, ես ՔՊ անդամ եմ, այդքան բան»։

ՔՊ-ական պատգամավորի որդին հավելեց, որ այս պահին դեռևս չի աշխատում և այլ պաշտոնի առաջարկություն էլ չի ստացել։
Հարցին՝ մտադրություն ունի՞ առաջիկայում դուրս գալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից Աղազարյանը պատասխանեց․

«Ոչ, այդպիսի մտադրություն չունեմ և այդպիսի մտադրությունների շարժառիթ էլ առհասարակ չկա»։

Oragir.News-ը փորձեց կապ հաստատել նաև Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանի հետ, սակայն վերջինս հեռախոսազանգերին չպատասխանեց։


Անի Ներկարարյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում