Ներքին 2 տարի առաջ - 12:41 10-01-2024

Հունաստանը հստակորեն հանդես է գալիս ԼՂ-ում քրիստոնեական սրբավայրերի պահպանման օգտին. նախարար

Հունաստանը հստակորեն աջակցում է Լեռնային Ղարաբաղում քրիստոնեական վայրերի պահպանմանը։ Այս մասին հունվարի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց պաշտոնական այցով Երևանում գտնվող Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Յորղոս Գերապետրիտիսը։

Հունաստանի արտգործնախարարն ընդգծել է Լեռնային Ղարաբաղի հայկական մշակութային ժառանգության պաշտպանության կարևորությունը, և Աթենքը մտադիր է աշխատել այդ հարցով ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համագործակցությամբ։ «Հունաստանը հստակորեն աջակցում է Լեռնային Ղարաբաղում քրիստոնեական վայրերի պահպանմանը և ցանկանում է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն բացահայտի հնարավոր սպառնալիքները»,- ասել է նախարարը։

Նա վերահաստատել է իր երկրի պատրաստակամությունը՝ աջակցելու Երևանի և Բրյուսելի միջև հարաբերությունների խորացմանը՝ ասելով, որ «Հունաստանը միշտ պատրաստ է վստահելի գործընկեր լինել և անկեղծորեն հավատում է, որ բարգավաճումը կարող է լինել միայն Եվրոպայի հետ»։

Խոսելով Երևանի ևԲաքվի բանակցությունների մասին՝ նա ասել է, որ Հունաստանը հավատում է երկխոսությանը։ «Հունաստանն ասում է 3 բառ, որոնք վերաբերում են այլ երկրներում և աշխարհում տիրող իրավիճակին՝ ժողովրդավարություն, դիվանագիտություն, երկխոսություն։ Ներգրավված կողմերը պետք է երկխոսության մեջ լինեն: Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը շատ իրատեսական և արդար լուծում է: Խաղաղ գործընթացը պետք է անդրադառնա կոնկրետ խնդիրների:

Սահմանների սահմանազատումը պետք է հստակ լինի՝ ապագայում բարբարոսությունը կանխելու համար։ Նպատակին հասնելու իրական հնարավորություն կա։ Ռազմական գործողություն չպետք է լինի»,- թվարկեց նախարարը՝ հավանություն տալով ՀՀ կառավարության քայլերին խաղաղության հասնելու գործընթացում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում

Ձեզ գուցե հետաքրքրի