Ներքին 2 տարի առաջ - 14:25 04-01-2024

Նիկոլ Փաշինյանը թույլ չի տվել Արցախի նախագահին ամանորյա ուղերձ հղել

Oragir.News-ն այսօր փորձել է կապ հաստատել ԱՀ ԱԺ նախագահի կամ պետական այրերից որևէ մեկի հետ՝ պարզելու, թե ինչու ո՛չ ԱՀ նախագահը, ո՛չ ԱՀ ԱԺ նախագահը գոնե հանդես չեկան ամանորյա ուղերձով, բայց այդպես էլ չի հաջողվել, քանի որ մեր բոլոր զանգերը մնացել են անպատասխան։

Այնուամենայնիվ, մեզ հաջողվել է մեր ներքին աղբյուրներից պարզել, որ ԱՀ նախագահն ամանորյա ուղերձ է պատրաստել, նույնիսկ տեքստը նկարով է պահպանված, սակայն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թույլ չի տվել այն հրապարակել։

Հիշեցնենք, որ Ամանորի նախաշեմին Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը, հանդիպել է հասարակական հիմունքներով աշխատող ԱՀ պետական մարմինների ղեկավարների հետ, ընդգծել 2024 թվականին բոլոր կառույցների աշխատանքների շարունակելու անհրաժեշտությունը, հատուկ անդրադարձել վերջին շրջանում լայն քննարկված սեպտեմբերի 26-ի հրամանագրի օրինականությանը, ևս մեկ անգամ ընդգծել, որ Արցախի Հանրապետության իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները:

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին
11:47 Ուկրաինան դրոններով հարվածել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։