Ներքին 2 տարի առաջ - 18:55 31-12-2023

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի առթիվ

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի առթիվ։

«Սիրելի հայրենակիցներ,
Հայաստանի Հանրապետության հարգելի քաղաքացիներ,

Ավարտին է մոտենում մեր պետության ու ժողովրդի համար ծանր կորուստներով, դժվարին փորձություններով, հաջողություններով ու ինքնիշխանության համար պայքարով լի 2023 թվականը:

Հեռացող տարում բազմաթիվ էին մեր երկրի համար ուժերի գերլարման ու մարտահրավերներին դիմակայելու դրվագները, որոնք նաև բազում մտորումների ու արժևորումների տեղիք են տալիս:

Արցախահայության բռնի տեղահանումն իր հազարամյա հայրենիքից, Հայաստանի ներքին ու արտաքին հաջողություններն ու ձախողումները, մեր երկրի տնտեսական վերելքը, հանրային կյանքում ընթացող իրադարձությունները ձևավորում են մեր պետության առաջնահերթությունները գնահատելու, մեր երկրի տեղն ու դերը փոփոխվող աշխարհում ամրագրելու, հարևանների և գործընկերների հետ հարաբերությունները հստակեցնելու հրամայականը:

Սիրելի ժողովուրդ,

Ես հավատում եմ, որ հզոր Հայաստան մենք կարող ենք կերտել այստեղ ապրելով ու աշխատելով, մեր գյուղն ու քաղաքը շենացնելով, գիտելիքներ ձեռք բերելով ու շարունակաբար կրթվելով, հավատում եմ մեր պետության չկոտրվող ներուժին:

Վստահ եմ, որ մեր երկրի անգնահատելի հարստությունը քաղաքացիներն են, ամենաուժեղ զենքը՝ մեր ժողովրդի հավաքական կամքն ու իմաստությունը, վստահ եմ նաև, որ մեր ժողովրդին բաժին հասած փորձությունները մեզ ավելի ուժեղ, ամուր ու միասնական են դարձնելու:

Սիրելի հայրենակիցներ,

Տարեմուտի տոնական լույսերի ներքո մաղթում եմ բոլորիս ընտանիքներին անսպառ երջանկություն, անվտանգ ու խաղաղ հայրենիքում արարելու բերկրանք, կերտելու ու կառուցելու կորով՝ հանուն Հայաստանի Հանրապետության հզորության ու բարօրության»:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը