Ներքին 2 տարի առաջ - 15:10 28-12-2023

Հայերը դարձել են տգետ ու միամիտ ժողովուրդ՝ իրականությունը հեքիաթից չտարբերող

Համաշխարհային Solar Optimum-ի առևտրային զարգացման գծով գործադիր փոխնախագահ Արա Գրիգորյանը X-ի միկրոբլոգում գրառում է կատարել՝ նշելով՝ որքան տգետ ու միամիտ ժողովուրդ է դարձել հայ ազգը։

Նա առաջ է քաշել մի քանի փաստարկներ.

«1.Նիկոլ Փաշինյանը չի մասնակցելու 2024թ. ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության կոնֆերանսին։

2. Այնուհետև Հայաստանը հաստատել և ընդունել է Ադրբեջանի հյուրընկալումը։

3. Ադրբեջանն հյուրընկալվելու է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 29-րդ կոնֆերանսին։

4. Բոլոր հայերն ու հայկական կազմակերպությունները դժգոհում են, թե ինչպես կարելի է այսպես «մաքրել» աղտոտիչ նավթային դիկտատուրան»։

Արա Գրիգորյանի խոսքով, արտասահմանյան ֆինանսավորմամբ հայկական լրատվամիջոցները ոչինչ չեն խոսում Ադրբեջանի մասնակցության մասին և շարունակում են անտեսել այն, ինչն արտաքին շահերից ելնելով՝ անում է «Քաղաքացիական պայմանագրի» խամաճիկ իշխանությունը։

«Եթե Հայաստանի նախկին իշխանությունները նույնիսկ մտածեին որևէ նման բանի մասին, որը կընկալվեր հակահայկական կամ ադրբեջանամետ, նրանք կխաչվեին այդ նույն լրատվամիջոցների կողմից, որոնք շեղում են հայերի ուշադրությունը իրենց ֆինանսավորումները վայելելու համար»,- հավելում է Գրիգորյանը։

Նրա կարծիքով, ամեն օր հայերը նոր անկում են ապրում և դա առաջին հերթին պայմանավորված է արտաքին շահեր ունեցող իշխանության կառավարմամբ։

«Մենք դարձել ենք շփոթված, տգետ և միամիտ ժողովուրդ, ով հավատում է, որ գեղարվեստական գրականությունն ու հեքիաթներն իրականություն են»,- ամփոփում է Գրիգորյանը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը