Ուղիղ եթեր
Միտք 2 տարի առաջ - 18:07 26-12-2023

Լուռ ողջունեք այն «կարմիր գծերը», որոնք վաղն են գալու․ Կարեն Հեքիմյան

«Պահպանողական» կուսակցության նախագահ Կարեն Հեքիմյանը ֆեսյբուքյան իր էջում գրել է․

«Հայաստանը ողջունում է իր «գլխին գալիքը»: Արդյո՞ք հայաստանցիներին ինչ-որ բան է անհրաժեշտ: Օրինակ` արդարադատություն, աշխատանք, անվտանգություն, սոցիալական արդարություն, ի վերջո` արժանապատիվ կյանք:

Հայաստանցիների մեծ մասն ամեն ինչից բողոքում է: Սակայն վերջիններս «բողոքները» բացարձակապես անձնական շփումներով են արտահայտում` չեն հրապարակայնացնում:

Երևանում ապաստանած արցախցիներին չեն վճարում իրենց հասանելիք գումարը: Վերջիններս վրդովվում են, սակայն չեն բարձրաձայնում: Ասում են` հոդված գրի, սակայն մեր անունները չտաս:

Հայաստանում կա շուրջ 700 000 ավտոմեքենա և դրանց վարորդների մի մասն օգտվում է Երևանի` շուրջ 14 անգամ թանկացվող, «կարմիրգծավոր» ավտոկայանատեղիից: Ինչպես տեսնում եք, Երևանի փողոցներում չկա թանկացման դեմ ընդվզող, նույնիսկ` 100 վարորդ:

Փողոցներում չեն տիգրանաշենցիները, արծվաշենցիները: Լուռ իրենց «շրջափակման են» սպասում այգեհովիտցիներն ու սյունիքցիները: Փողոցների տերերն ու տիրակալները բացառապես ոստիկաններն են:
Եվ, ուրեմն, պետք չէ անանուն բողոքել քցողներից, արդարադատությունն ու արդարությունը պղծողներից:
Լուռ ողջունեք այն «կարմիր գծերը», որոնք վաղն են գալու»:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
13:02 Մեր պրոբլեմը գիտե՞ք որն է, որ Քյարքիին ասում ենք Տիգրանաշեն․ Նիկոլ Փաշինյան
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ