Ներքին 2 տարի առաջ - 20:50 23-12-2023

Եթե վարչապետը չնշանակի և ազատի ԱԱԾ ղեկավարին, կնշանակի պատասխանատվությունն իր վրայից գցել․ Հովիկ Աղազարյան

Օրերս Ազգային ժողովը քննարկեց նախագիծ, որով Ազգային անվտանգության ծառայության տնօրենին և տեղակալներին պաշտոնի կնշանակի ու պաշտոնից կազատի վարչապետը և ոչ թե նախագահը։

Oragir.News-ը հարց է ուղղել ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանին՝ պարզելու, թե նախագծի ընդունումից հետո ՔՊ-ն ինչ բարեփոխումներ է նախատեսում իրականացնել ԱԱԾ-ում։

«Հենց դա էլ ամենակարևոր բարեփոխումն է, քանի որ այն կարելի էր համարել գերատեսչական պաշտոն, որը բավարարում է որոշակի չափանիշների՝ ծառայություն, կոչում և այլն։ Այն դառնալու է քաղաքացիական ծառայություն, ինչը շատ կարևոր է»,- ասաց Հովիկ Աղազարյանը։

Աղազարյանի խոսքով ՝ եթե վարչապետը չի նշանակում և ազատում ԱԱԾ ղեկավարին, դա կնշանակի, որ պատասխանատվությունն իր վրայից գցում է։ «Եթի վարչապետը հնարավորություն ունի նշանակելու ցանկացած մեկին, ապա պատասխանատվությունը վերցնում է իրա վրա»,- ասաց Աղազարյանը՝ նաև անկեղծության համար փաստելով,որ ինքը շատ գոհ է ԱԱԾ աշխատակիցների և անձամբ պարոն Արմեն Աբազյանի աշխատանքից, բայց եթե նայենք ԱԳՆ-ի և ՊՆ-ի ոլորտը, որտեղ նշանակված են քաղաքական դեմքեր, ակնհայտ կտեսնենք, որ վիճակ է փոխվել։

«Դա չի նշանակում, որ պրն․ Աբազյանը պետք է անհանգստություն ունեն իր պաշտոնի համար, քանի որ նա պրոֆեսիոնալ մասնագետ է ամեն բնագավառում, և բոլորովին չի նշանակում,որ ինքը չի լինելու ԱԱԾ տնօրենը, բայց այս դեպքում, երբ վարչապետն է նշանակում, ինքն ազատ է իր ընտրության մեջ»,- անկեղծացավ Ազարյանը։

Oragir.News-ը հարց հղեց նաև իրավապաշտպան Վարդան Հարությունյանին, թե արդյոք այս նախագծի ընդունումից հետ հնարավո՞ր է՝ ընդդիմադիրների նկատմամբ հետապնդումներն ու հալածանքները սաստկանան։

Վարդան Հարությունյանը օրենքի փոփոխությունը ընդդիմադիրների դեմ պայքարի համատեքստում չի դիտարկում, քանի որ այն առավել շատ միտված է սեփական իշխանության ամրապնդմանը։

«ԱԱԾ-ն միշտ էլ եղել է գործադիր իշխանության ենթակայության տակ և հարկ եղած դեպքում ծառայել է քաղաքական նպատակների համար։ Այնպես որ այդ փոփոխությունը չեմ կարծում, որ նման նպատակ հետապնդի, այն ավելի շատ ուղղված է սեփական իշխանության ամրապնդմանը»,- համոզված է իրավապաշտպանը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում