Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 18:35 23-12-2023

Ընդունվում են Արցախի քաղշին բնագավառի կազմակերպությունների լիցենզիաների ճանաչման հայտերը

Լեռնային Ղարաբաղի քաղաքաշինության բնագավառի կազմակերպություններն իրենց գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում շարունակելու համար կարող են դիմել Քաղաքաշինության կոմիտե՝ լիցենզիայի ճանաչման նպատակով, տեղեկացնում են կոմիտեից:

Դեկտեմբերի 18-ից ուժի մեջ են մտել 3 օրենքում կատարված փոփոխությունները.

««ՀՀ հարկային օրենսգրքում» լրացումներ կատարելու մասին» (ՀՕ-374-Ն, 2023թ․) https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=186706

«Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին (ՀՕ-375-Ն, 2023) https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=186702

«Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին (ՀՕ-376-Ն, 2023թ․) https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=186707

Համաձայն այդ կարգավորումների՝ ԼՂ կազմակերպությունները կարող են պարզ ընթացակարգով ստանալ պետական գրանցում, ապա դիմել Քաղաքաշինության կոմիտե՝ պատասխանատու մասնագետի ներդիրով նոր լիցենզիա ստանալու համար։

Ստացված լիցենզիան գործելու է մինչև 2024թ․ սեպտեմբերի 17-ը՝ կապված քաղաքաշինության բնագավառում կատարված օրենսդրական փոփոխություններով ոլորտի կազմակերպությունների և մասնագետների համար սահմանված անցումային ժամանակաշրջանի հետ։

Լիցենզիայի ճանաչման համար դիմելու դեպքում ԼՂ քաղաքաշինության բնագավառի կազմակերպությունների համար պետական տուրքի գծով պարտավորություններ չեն առաջանալու։

ԼՂ կազմակերպությունները կոմիտեի [email protected] էլեկտրոնային հասցեին պետք է ուղարկեն դիմում և կցեն համապատասխան լիցենզիայի ներդիրում ընդգրկված պատասխանատու մասնագետի դիպլոմի՝ պատկերամուտով անցկացված տարբերակը, նախկինում կատարված աշխատանքներում ներգրավվածության վերաբերյալ քաղվածք, ինչպես նաև կարող են ներկայացնել պատասխանատու մասնագետի մասնագիտական ստաժը հիմնավորող լրացուցիչ փաստաթղթեր:

Հարցերի դեպքում զանգահարել Քաղաքաշինության կոմիտեի լիցենզավորման վարչություն (վարչության պետ Նշան Մարտիրոսյան)՝ հետևյալ հեռախոսահամարներով․ 011 621 730, 011 621 761, 011 621 763 և 011 621 766:

Ամենից շատ դիտված

18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
21:28 Վրացական համարանիշներով «SCANIA» բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ կոնտեյներով բախվել է կամրջի բետոնե ծածկին
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան