Ներքին 2 տարի առաջ - 22:39 22-12-2023

Հայաստանը և Իրանն արձանագրել են դատապարտյալների փոխանցման շրջանակներում համագործակցության բարձր մակարդակը

Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արդարադատության նախարարության Դատապարտյալների փոխանցման կոմիտեի ղեկավարի տեղակալ Սեյեդ Քամալ Աբդոլլահիասլի գլխավորած պատվիրակությանը։

Ինչպես տեղեկացրին Արդարադատության նախարարությունից, կողմերը փոխադարձ երախտագիտություն են հայտնել դատապարտյալների փոխանցման ոլորտում սերտ համագործակցության և որդեգրած քաղաքականության համար:

Հանդիպմանն արձանագրվել է Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև գործող «Դատապարտյալների փոխանցման մասին» համաձայնագրի շրջանակներում երկու պետությունների համագործակցության անցումն առավել բարձր մակարդակի, ինչի մասին է վկայում ՀՀ քաղաքացու փոխանցումն Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստան: Նշենք, որ սա եզակի դեպք է, երբ տեղափոխվել է Հայաստանի քաղաքացին, քանի որ Իրանում դատապարտված այլ քաղաքացիներ ներկայումս չունենք: Հանդիպմանը կարևորվել է նաև դատապարտյալների իրավունքների պաշտպանության առաջնահերթության ամրագրումը՝ նպատակ ունենալով նպաստել դատապարտյալների սոցիալական վերաինտեգրմանը՝ հնարավորություն ընձեռելով վերջիններիս իրենց նկատմամբ նշանակված պատժի մնացած մասը կրելու այն պետությունում, որի քաղաքացին են հանդիսանում:

Դատապարտյալների փոխանցման գործընթացը լավարկելու նպատակով՝ կողմերը պայմանավորվել են հայ-իրանական հանձնաժողովի առաջիկա նիստում այդ հարցը քննարկել։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը