Արտաքին 2 տարի առաջ - 22:30 21-12-2023

Թուրքիան կշարունակի ՀՀ-ի հետ կարգավորման գործընթացը` համաձայնեցնելով Ադրբեջանի հետ

Թուրքիայի արտաքին գործեր նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Թուրքիան կշարունակի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը՝ համաձայնեցնելով Ադրբեջանի հետ։ Այս մասին հայտնում է թուրքական պետական Անադոլու լրատվական գործակալությունը։

«Մենք կշարունակենք հարաբերությունների կարգավորման գործընթացը, որը սկսվել է Հայաստանի հետ՝ Ադրբեջանի հետ լիարժեք համակարգելով և հաշվի առնելով տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները»,- ասել է նա։

Ֆիդանն ընդգծել է նաև, որ Հայոց ցեղասպանության մասին պնդումները համառորեն օրակարգ բերելու մի շարք երրորդ երկրների փորձերը կխաթարեն կարգավորման գործընթացը։ Նրա համոզմամբ՝ «այդ երկրները Հայաստանի համար լավ բան չեն անում»։

Թուրքիայի արտգործնախարարը համոզմունք է հայտնել, որ Ղարաբաղյան պատերազմից հետո Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պատմական շանսը մեծացել է։
Նա նշել է, որ Թուրքիան բավարարված է երկու երկրների միջև ավելի մեծ վստահության հասնելու համար ձեռնարկվող կոնկրետ քայլերով և հույս ունի, որ խաղաղության համաձայնագիրը հնարավորինս շուտ կստորագրվի:

Թուրք պաշտոնյան հայտնել է նաև, որ հաջորդ տարի Թուրքիայում կկայանա «3+3» հարթակի հաջորդ հանդիպումը, որի նախաձեռնողները Թուրքիան և Ադրբեջանն են։



Ամենից շատ դիտված

18:00 Գուդբայ, կապիտալ. «Արդշինբանկի» սեփականատերը վիթխարի գումար է դուրս բերում երկրից
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
14:07 5-րդ և 6-րդ դասարաններում դասագրքերի վարձավճարը զրոյանում է. ԿԳՄՍ նախարար
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
11:47 Ուկրաինան դրոններով հարվածել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։
13:00 Թոշակի հույսին մնաք. ինչպես են 3 տարում 2 մլրդ դոլար խլելու
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան
17:04 Դուք զննություն անցե՞լ եք, ո՞ր մուտքով եք ներս մտել. կաթողիկոսի փաստաբանը՝ դատախազներին
13:09 Փաշինյանն իրեն Աստծուց վեր է դասում՝ հարձակվելով Հայ առաքելական եկեղեցու վրա. Ռոբերտ Ամստերդամ