Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 16:19 17-12-2023

Եթե ծրագիրը ծնողին մերժում է, կցված երեխաները ևս մերժվում են ծրագրի կողմից․ ահազանգ սոցապնախարարությանը

Oragir.News-ի խմբագրություն երեկ զանգահարել է Արցախից բռնի տեղահանված Զինա Գասյանը, ով իր մտահոգությունն է հայտնել ՀՀ սոցապնախարարության դեկտեմբերի 14-ի հրապարակած հայտարարության կապակցությամբ, որտեղ նշված է, որ արցախցիներին տրամադրվող առաջնային սպառողական ծախսերը հոգալու համար նախատեսված 50 հազար դրամ աջակցության ծրագրի դիմումների ընդունման վերջնաժամկետը դեկտեմբերի 15-ն է։

«Ծրագրից կարող են օգտվել 100 հազար դրամ միանվագ սոցիալական աջակցության միջոցառման շահառու հանդիսացող անձինք։ Մինչդեռ շահառուների մի մասը դեռ չի ստացել այդ աջակցությունը՝ տարբեր պատճառաբանություններով (որպես օրինակ՝ հաշվեհամարի տեղեկատվությունը ստացված չէ ոչ ամենևին քաղաքացու մեղքով․ Կենտրոնական բանկի խնդիրն է կամ էլ ծրագրի, էական չէ)։ Այս դեպքում շահառուն ինչպե՞ս պետք է լրացնի դիմումը և ստանա հասանելիք 50 000-ը, եթե դեռ չի ստացել 100 000 ՀՀ դրամ աջակցությունը (հոկտեմբեր-նոյեմբեր ամիսների 40+10-երը ևս)»,- ասում է Զինան՝ բարձրաձայնելով ևս մեկ կարևոր խնդրի մասին։

«Միջոցառման շահառու չեն հանդիսանում բանկային հաշիվներում 2 մլն դրամական շեմից ավելի դրամական միջոց ունեցող անձինք (սահմանափակումը վերաբերում է անձին և ոչ ընտանիքի անդամներին)։ Մինչդեռ մայր ծնողին (ում ծրագիրը մերժել է վերոնշյալ պատճառաբանությամբ) կցված երեխաները ևս մերժվում են ծրագրի կողմից։

«Այդ դեպքում ինչո՞ւ են նախարարության և Միասնական սոցիալական ծառայության աշխատակիցները երեխաների մերժված դիմումների պատճառաբանությունը հիմնավորում մայր ծնողի ոչ շահառու լինելու հանգամանքով»,- ասում է տեղահանված արցախցի կինը, ում հարցերը շատ են, որոնք առ այսօր, ցավոք, պատասխաններ չեն ստացել։

Oragir.News-ը կապվել է ՀՀ սոցապնախարարության համապատասխան բաժնի հետ, որտեղից մեզ պատասխանել են․ «Կճշտենք և կզանգահարենք»։

Սոցապնախարարության պատասխանը, հուսանք, կլինի ոչ թե «իրավական ակտերի» խճճված պարզաբանումներ, այլև հանրությանը հասկանալի և ամենակարևորը՝ խնդրին լուծում տալու լավագույն տարբերակով։

Ի դեպ, այսօր նմանօրինակ ևս մեկ զանգ է ստացել Oragir.News-ը Նարինե Ադամյանից, ով ևս բողոքում է, որ առայսօր չի ստացել անչափահաս որդու հասանելիք 100.000 և 50000 դրամական օժանդակությունը։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ