Սպորտ 2 տարի առաջ - 17:02 16-12-2023

Հեռու չէ այն պահը, երբ սրանց գնդակի նման տշելով են հեռացնելու իրենց իսկ ապականած հայկական ֆուտբոլից․ Հովհաննես Պողոսյան

Հայկական ֆուտբոլն ապրում է իր պատմության թերևս ամենածանր ժամանակաշրջանը։ Բոլոր ուղղություններով ձախողած ղեկավարությունը փորձում է վերարտադրվել՝ ևս 3 տարով հայկական ֆուտբոլի նշաձողը ավելի իջեցնելու համար։

Տարեվերջին սպասվող ընտրությունների, հայկական ֆուտբոլի ներկայիս տխուր վիճակի մասին Oragir.News-ը զրուցել է «Արարատի» նախկին անվանի ֆուտբոլիստ Հովհաննես Պողոսյանի հետ։

- Պարոն Պողոսյան, հայկական ֆուտբոլն իր ամենածանր ճգնաժամի ֆոնին ՀՖՖ-ի նխագահի ընտրության առջև է. ի՞նչ սպասել առաջիկա ընտրություններից:

- Անկեղծ ասած՝ անձամբ ես որևէ սպասելիք չունեմ։ Կա քաղաքական որոշում և ամեն ինչ արվելու է, որ ազգակործան պատուհասի նշանակած հայկական ֆուտբոլի գերեզմանափորները «ընտրվեն»։ Մեկ-մեկ ինձ թվում է, որ սրանց հատուկ հանձնարարությունով նետել են հրապարակ հայկական ֆուտբոլը կործանելու, թաղելու և վրան մի ծանր ու անշուք շիրմաքար դնելու համար։ Ուղղակի աբսուրդ է, 5 տարի բազմաթիվ սկանդալների ու կոռուպցիոն սխեմաների մեջ լինել, բոլոր հավաքականներով բացարձակ ֆիասկոյի ենթարկվել և հավակնել պաշտոնավարելը շարունակելուն։

- Հայկական ֆուտբոլը դեպի կործանում տանող ղեկավարները հայտ են ներկայացրել վերարտադրվելու. ինչպե՞ս կբնութագրեք այս ամենը:

- Շատ դժվար է բառեր գտնել նմանանիպ պահվածքը բնութագրել մամուլում հրապարակելու համար։ Լկտիության ու ամբարտավանության գագաթնակետ, սրանք կամ հայ հասարակությանն են ձեռք առնում (ներառյալ ֆուտբոլային հասարակությանը), կամ իրենք ուղղակի անմեղսունակ են ու չեն հասկանում ֆուտբոլում իրենց ավելորդ լինելու չափը։ Համենայն դեպս, հեռու չէ այն պահը, երբ սրանց գնդակի նման տշելով են հեռացնելու իրենց իսկ ապականած հայկական ֆուտբոլից։

- Մյուս կողմում ընդդիմության թեկնածուն է՝ ի դեմս Արաս Օզբիլիզի. ինչպե՞ս եք գնահատում իր շանսերը ատեղծված իրավիճակում:

- Ես արդեն նշեցի, թե ինչ սպասելիքներ ունեմ ընտրություն կոչվածից ընդհանրապես։ Օզբիլիսի մասին կասեմ միայն այն, որ արժանի երիտասարդ է, ուղնուծուծով ֆուտբոլային անձնավորություն, բայց մեծ է հավանականությունը, որ նրան կդարձնեն ֆուտբոլային ու մերձֆուտբոլային խարդավանքների զոհ։ Նա պիտի սթափ դատի ստեղծված իրավիճակն ու չդառնա գործիք այլոց համար։

- Արդյո՞ք հայկական ֆուտբոլը իր պատմության ամենախորը «փոսում է». որպես ակունքներում կանգնած մարդ՝ ինչպե՞ս եք տեսնում հայկական ֆուտբոլային ընտանիքի համախմբումը:

- Ոչ միայն հայկական ֆուտբոլն, այլև մեր ողջ երկիրն է շատ խորը փոսում։ Համախմբում պետք է ընդհանրապես։ Այն դավաճանական խմբակը, որի ներկայացուցիչներն են այս պատուհասները, փոշիացնում է բոլոր ոլորտները և հայկական ֆուտբոլը բացառություն չէ։

- Արդյո՞ք կան գործիչներ, ովքեր Ձեզ պես սրտացավ են և անհանդուրժող այս քաոսին և պատրաստ են գործուն քայլերով միջամտել:

- Համոզված եմ, որ ֆուտբոլային հասարակության մի ստվար զանգված կա, որ պատրաստ է գործուն քայլերով միջամտել ու վերջ դնել այն վակխանալիային, որ այսօր հաստատվել է հայկական ֆուտբոլում։ Համախմբումը միակ բանն է, որ կարող է փրկել ստեղծված իրավիճակում, թե չէ մանկահասակ երեխայի միամտությամբ դիմել այս ամենի մեղավորին ակնկալելով նրա բարեգութ ու «արդար» մոտեցումը, առնվազն խաբկանք է ու ինքնախաբեություն։ Չի կարելի անձնավորել տվյալ իրավիճակը, առնվազն տարակուսելի է, երբ մարդիկ հայտարարում են, որ ուրախացել էին, երբ լսել էին, որ Սիսակ Գաբրիելյանին, կամ Մխիթար Հայրապետյանին կարող են առաջադրել ՀՖՖ նախագահի պաշտոնում։ «Սա չլինի, ով ուզում է լինի»ի դառը պտուղներն ենք քաղում ազգովի։ Ցավալի է, որ այսօր կան շատ ֆուտբոլային գործիչներ, որ թքում են իրենց ֆուտբոլային վաստակի վրա ու դառն…

Արման Առաքելյան

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից