Ներքին 2 տարի առաջ - 13:43 15-12-2023

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի խորհրդի նիստին

Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը Ֆրանկոֆոնիայի խաղերը հյուրընկալելու նպատակով Հայաստանի հայտը ներկայացնելու համար գտնվում է Փարիզում:

Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ պատվիրակությունը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության կենտրոնակայանում մասնակցել է ՖԽՄԿ կողմնորոշիչ խորհրդի նիստին, որի ընթացքում քննարկվել է Ֆրանկոֆոնիայի խաղերը հյուրընկալելու նպատակով Հայաստանի կողմից ներկայացված թեկնածության հայտը։ ՀՀ պատվիրակության կազմում են նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Կարեն Գիլոյանը և Դանիել Դանիելյանը, ինչպես նաև Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը։

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն իր ելույթում մեծապես կարևորել է Ֆրանկոֆոնիայի խաղերի՝ որպես ֆրանկոֆոն մշակույթի  և արժեքների  տարածմանն և ֆրանսերեն  լեզվի  զարգացմանը նպաստող կարևոր միջոցառման անցկացումը և վերահաստատել համապատասխան որոշման կայացումից հետո դրանք լավագույնս կազմակերպելու ՀՀ կառավարության հանձնառությունը։

Կողմնորոշիչ խորհրդի անդամները ՀՀ պատվիրակության անդամներին ուղղել են Խաղերի կազմակերպման նպատակով տարբեր ոլորտներում նախատեսվող աշխատանքների վերաբերյալ իրենց հուզող մի շարք հարցեր, որոնց տրվել են սպառիչ պատասխաններ։ Մի շարք երկրներ գոհունակությամբ արձանագրել են ՀՀ կողմից ներկայացված հայտի մշակման ուղղությամբ գործադրված զգալի ջանքերը և Ֆրանկոֆոնիայի խաղերի կազմակերպման համար անհրաժեշտ նախադրյալների և պայմանների առկայությունը։

ՖԽՄԿ կողմնորոշիչ խորհրդի կողմից նիստի արդյունքներով նախապատրաստվող եզրակացությունից հետո Ֆրանկոֆոնիայի 10-րդ խաղերը հյուրընկալող երկրի վերաբերյալ կայացված որոշումը պաշտոնապես կհրապարակվի Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդի առաջիկայում կայանալիք նիստի ժամանակ։

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարը դեկտեմբերի 14-ին առանձնազրույց էր ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գործադիր տնօրեն Կարոլին Սենթ Իլերի հետ։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար