Ուղիղ եթեր
Արտաքին 2 տարի առաջ - 12:10 14-12-2023

Դոնալդ Տուսկը նշել է՝ ուժեղ ԵՄ-ն ավելի ուժեղ է դարձնում Լեհաստանը

Երեկ Վարշավայի նախագահական պալատում տեղի է ունեցել Լեհաստանի նորընտիր վարչապետ Դոնալդ Տուսկի և նրա կառավարության երդման հանդիսավոր արարողությունը:

Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ կառավարության նոր կազմում է ընդգրկվել 26 նախարար:

Մինչ այդ, Սեյմում կայացած իր ծրագրային ելույթում Տուսկն ընդգծել է Լեհաստանի համար ուժեղ Եվրոպական միության կարևորությունը։ Նա խոստացել է վերականգնել Լեհաստանի առաջատար դիրքերը ԵՄ-ում, լինել ՆԱՏՕ-ի կարևոր մասն ու ԱՄՆ-ի հավատարիմ դաշնակիցը:

Միաժամանակ, Տուսկը հասկացրել է, որ չի համաձայնի ԵՄ պայմանագրերում որևէ փոփոխության, որը Լեհաստանին կդնի անբարենպաստ վիճակում: «Չի կարող խոսք լինել պայմանագրերում մեր շահերին հակասող որևէ փոփոխության մասին»,- ասել է նա։

Իր ելույթում Տուսկը կոչ է արել Արևմուտքին ուժեղացնել աջակցությունն Ուկրաինային։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 11-ին Լեհաստանի Սեյմը ձայների մեծամասնությամբ երկրի նոր վարչապետ է ընտրել եվրոպամետ քաղաքական գործիչ Դոնալդ Տուսկին, նրան հանձնարարվել է ձևավորել նոր կառավարություն։ Տուսկի օգտին քվեարկել է 248 պատգամավոր, դեմ՝ 201-ը, ձեռնպահ չի եղել։

Ամենից շատ դիտված

12:50 Գեղարքունիքում 2-ամյա տղան տանն անզգուշաբար քացախաթթու է խմել ու հիվանդանոցի ճանապարհին մահացել
11:23 Վարդան Մալխասյանը մահացել է հիվանդանոցում՝ Արագածոտնի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով
16:49 Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա. Անի Ավետիսյանը՝ Շաքիի դեպքի մասին
20:00 ՊԵԿ պաշտոնյան 46.7 միլիոն դրամ կորցնելու եզրին է
11:08 Արտարժույթի փոխարժեքները հոկտեմբերի 12-ի դրությամբ
21:54 Մեր երեխեքի արածը ուրացան, ամեն ինչ ջնջեցին ու արժեզրկեցին․ զոհվածի մայր
19:15 Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում․ Ալավերդիում Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմին
22:54 Լակոտապետություն չի, որ քնեն, հելնեն, մարդկանց դուրս շպրտեն. Մեսրոպ Մանուկյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
18:10 Սիրուշոն մայրիկին իր բրենդի առաջին ոսկյա զարդն է նվիրել
23:23 Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության նպատակներից. Լավրով