Ներքին 2 տարի առաջ - 00:41 14-12-2023

Արցախի ռազմամթերքը կազմ-պատրաստ հանձնվել է Ադրբեջանին. Էդմոն Մարուքյան

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Հանրային հեռուստաընկերության երթերում Պետրոս Ղազարյանի հետ զրույցում ասաց, որ Արցախի ՊԲ-ն ունեցել է 92 միավոր զրահատեխնիկա, տանկ, հետևակի մարտական մեքենաներ, 142 միավոր ավտոմոբիլային տեխնիկա, 124 միավոր հոպ միջոցներ, 12 , թնդանոթ, համազարկային կրակի հրթիրային համակարգեր և ականանետեր, 1 միավոր անօդաչու թռչող սարք, ավելի քան 7 հազար հրաձգային զենք, հակատանկային միջոցներ, 66.1 միլիոն ռազմամթերք այս ամեն ինչը հանձնվել է Ադրբեջանին։

«Երբ ժամանակին քննարկվում էր ռազմամթերքը դեպի Հայաստան դուրս հանելու հարցը, հիմնավորումը հետևյալն էր՝ մենք այն պահում ենք, որպեսզի մեր նկատմամբ հարձակում լինի մենք պաշտպանվենք, ինչը ի սկզբանե ակնհայտ է եղել, որ եթե լինի հարձակում այս ռազմամթերքը կարող է կիրառվել որոշակի ժամանակ, բայց մեծ հաշվով համադրելի չէ Ադրբեջանի ռազմական ներուժին, հետևաբար եթե այն դուրս բերվեր, դա կլիներ Հայաստանում, բայց դուրս չի բերվել։ Պատերազմի ժամանակ չի կիրառվել Ադրբեջանի դեմ՝ 23 ժամ 50 րոպե կամ 1 օր ու մի քիչ ավել ըստ Ադրբեջանի»-ասում է Հհ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։

Նրա խոսքով՝ ամբողջ եղածը կազմ-պատրաստ հանձնվել է Ադրբեջանին։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում