Ներքին 2 տարի առաջ - 15:56 13-12-2023

Մեղրի խոշորացված համայնքում իրականացվում են 213 մլն դրամի մի շարք սուբվենցիոն ծրագրեր

Սյունիքի մարզի Մեղրի խոշորացված համայնքը 2023 թվականի համար ներկայացրել է ՀՀ կառավարություն-համայնք համաներդրմամբ իրականացվող երկու սուբվենցիոն ծրագիր՝ յուրաքանչյուրը երկու ենթաբաղադրիչով. տեղեկացնում է ՏԿԵ նախարարությունը։ Դրանց ընդհանուր արժեքը 213 մլն 168 հազար դրամ է, որում ՀՀ պետական բյուջեից համաֆինանսավորման չափը՝ 150 մլն 644 հազար դրամ։

Մեղրի համայնքում իրականացվող ծրագրերն են

- Լեհվազ գյուղական բնակավայրի կենտրոնական փողոցի ասֆալտապատում․ ծրագրի ընդհանուր արժեքը՝ 22 մլն 167 հազար դրամ, որի մեջ ՀՀ կառավարության համաներդրումը 55 տոկոս է, համայնքինը՝ 45 տոկոս։

- Վարդանիձոր բնակավայրում Վանք-Կալեր անավարտ կամրջի վերանորոգում․ ծրագրի ընդհանուր արժեքը՝ 65 մլն դրամ, որի մեջ ՀՀ կառավարության համաներդրումը 55 տոկոս է, համայնքինը՝ 45 տոկոս։

- Ալվանք գյուղական բնակավայրում նախակրթարանի վերակառուցում․ ծրագրի ընդհանուր արժեքը 24 մլն դրամ է, որի մեջ ՀՀ կառավարության համաներդրման չափը՝ 19 մլն 203 հազար դրամ։

- Մեղրի համայնքի մեկ այլ կարևոր ծրագրով նախատեսվում է նոր մանկապարտեզի հիմնում Հայաստանի ամենածայր հարավում գտնվող սահմանամերձ Նռնաձոր գյուղական բնակավայրում․ ծրագրի ընդհանուր արժեքը 102 մլն 470 հազար դրամ է, որի մեջ ՀՀ կառավարության համաներդրման չափը՝ 82 մլն դրամ։

Լեհվազի ճանապարհի և Վանք-Կալեր կամրջի շինաշխատանքներն ամբողջությամբ ավարտվել են, Ալվանքի մանկապարտեզի վերակառուցումն ավարտվել է 95 տոկոսով և ընթացքի մեջ է, իսկ Նռնաձորի մանկապարտեզի սուբվենցիոն ծրագիրը գտնվում է մրցութային փուլում։

Նշենք, որ 2023 թվականին բացվեց նաև նախորդ տարիներից մեկնարկած սուբվենցիոն ծրագրի շրջանակում հիմնանորոգված Մեղրիի մանկապարտեզը: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 323,8 մլն դրամ, որի 60%-ը հատկացվել էր ՀՀ պետական բյուջեից․ այն 240 երեխա ընդունելու հնարավորություն ունի։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում