Ներքին 2 տարի առաջ - 21:57 12-12-2023

Նոր ծրագրեր են նախատեսվում իրականացնել Ֆրանսիայի աջակցությամբ

Oragir.News-ի օպերատիվ տվյալներով՝ նախընթաց տարիներին Ֆրանսիան ՀՀ-ում ներդրումներ անելու և ենթակառուցվածքները զարգացնելու բազմաթիվ ներդրումային նախագծեր է առաջարկել, որոնց մի մասը մերժվել է։

Դեկտեմբերի 4-ին ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել էր Հարավային Կովկասում Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) գրասենյակի տնօրեն Ֆաննի Դելպեի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման ժամանակ քննարկվել էին ԶՖԳ հետ համագործակցությամբ իրականացվող ծրագրերի ընթացքը, ինչպես նաև Վեդու ջրամբարի կառուցման ընթացքը:

Այս լուրն առիթ տվեց ստուգելու, թե իշխանությունը վերանայե՞լ է ֆրանսիական ներդրումային առաջարկները մերժելուգործելաոճը։

Oragir.News-ը հարցում ուղարկեց ՏԿԵՆ, թե Վեդու ջրամբարից բացի՝ ինչ ծրագրեր են իրականացվում ԶՖԳ-ի աջակցությամբ, և ինչեր են նախատեսվում։ Մեր հարցման պատասխանը ստացանք ուշացումով՝ 8 օր անց։ Պատասխան գրության մեջ ասված է.

«ՋՖԳ-ի աջակցությամբ այս պահին ընթացքի մեջ է «Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերում» ծրագիրը, որի նպատակն է ոռոգման ոլորտի ֆինանսական կայունության և ոռոգման կառավարման կարողությունների բարելավումը։

Ակնկալում ենք հետևյալ արդյունքները՝ Հայաստանում ոռոգվող գյուղատնտեսության արդիականացման խթանում, գյուղատնտեսության, ջրամատակարարման ու ոռոգման համար պատասխանատու գերատեսչությունների միջև համագործակցության բարելավում, կայուն և արդյունավետ ոռոգման ծառայությունների զարգացում, ֆերմային տնտեսությունների մակարդակով ոռոգման համակարգերի արդիականացում։

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ նախատեսվող նոր ծրագրերն այս պահին քննարկման փուլում են»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը