Արտաքին 2 տարի առաջ - 14:40 12-12-2023

Իսրայելը մտադիր չէ մշտապես մնալ Գազայում

Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել է, որ Իսրայելը մտադիր չէ մշտապես մնալ Գազայի հատվածում, քանի որ իսրայելական ուժերը և ՀԱՄԱՍ-ի զինյալները ծանր մարտեր են մղում Խան Յունիսում և շրջակայքում։

«Իսրայելը ցանկացած միջոց կձեռնարկի Համասին ոչնչացնելու համար, բայց մենք մտադիր չենք մշտապես մնալ Գազայի հատվածում։ Չեմ կարող նշել որևէ ժանկետ պատերազմի ավարտի վերաբերյալ, քանի որ այն կարղ է ամիսներով ձգձգվել»,- լրագրողներին ասել է Գալանտը:

Իսրայելի պաշտպանական գերատեսչության ղեկավարը հայտնել է, որ իսրայելական ուժերն այժմ կենտրոնացած են Գազայի հյուսիսում գտնվող երկու թաղամասերում՝ Ջաբալիայում և Շաջայեում։

Իսրայելի պաշտոնյաները Դանիել Հագարին բնութագրել են որպես հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակման ետևում գտնվող «գլխավոր ղեկավար», որը սպանեց մոտ 1200 մարդու և թույլ տվեց զինյալներին գերել 240 պատանդի, որոնցից մոտ 140-ը դեռևս պահվում են: Նրանք կարծում են, որ Սինվարը թաքնվում է Գազայի հարավում, իսկ Հագարին ասում է, որ նրան սպանելն Իսրայելի նպատակներից մեկն է եղել։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի դեսպանների պատվիրակությունը մեկնել է Եգիպտոսի և Գազայի սահման՝ հանդիպելու ՄԱԿ-ի օգնության պաշտոնյաների և մարդասիրական կազմակերպությունների հետ, որոնք ներգրավված են օգնության մատակարարման գործընթացում:

Միևնույն ժամանակ, Ֆրանսիան, Գերմանիան և Իտալիան կոչ են արել Եվրամիության նոր պատժամիջոցներ սահմանել Համասի նկատմամբ։ Երեք երկրների արտգործնախարարները ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեֆ Բորելին ուղղված նամակում նշել են, որ պատժամիջոցները ցույց կտան ՀԱՄԱՍ-ի ենթակառուցվածքների և ֆինանսական աջակցության դեմ պայքարի ամուր հանձնառությունը:

Նախարարները չեն մանրամասնել այն պատժամիջոցները, որոնք պետք է հետապնդվեն, սակայն նշել են, որ դրանք պետք է հնարավորություն տան թիրախավորել ՀԱՄԱՍ-ի անդամներին, կողմնակիցներին և զինյալների հետ կապված խմբերին։

Ամենից շատ դիտված

21:17 Ինչպես է ԱԱԾ-ն ցավերից ոռնացող մարդուն տանում դատարան․ իրավապաշտպան
09:00 ՌԴ քաղաքացի է հայտնվել Վահագն Ալեքսանյանի տանը
12:07 Փեզեշքիանի հետ հանդիպմանն Ալիևը առաջարկել է խմել Քարվաճառում արտադրված հանքային ջուր
13:33 Աերացիայի տները չեն ապամոնտաժվի․ իշխանություններն ու բնակիչները համաձայնության են եկել
23:26 Սա սամասուդի պաշտոնական օրինակ է․ Ժաննա Ալեքսանյան
20:32 Առողջապահական «թակարդ»․ ինչու է նախարարությունը հիվանդանոցներից հետ պահանջում փոխանցած գումարը
14:18 Հայաստանը գնում է Թուրքիայի և Ադրբեջանի հետ միջպետական հարաբերությունների կառուցման ճանապարհով. Փաշինյան
09:10 Զինծառայողների բանկային հաշիվներն են ուսումնասիրում. «Հրապարակ»
15:00 Ապահովագրման փողերը հետ են ուզում. բժիշկները վախեցած են
08:42 Արարատ Միրզոյանի աղջիկը Նիդերլանդներում բուհ է ընդունվել, դեսպանատան աշխատողների համար գործ է բացվել. «Հրապարակ»