Արտաքին 2 տարի առաջ - 20:48 11-12-2023

Հունաստանը Թուրքիայի թշնամին չէ․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հարցազրույց է տվել հունական «Kathimerini» թերթին, որի ընթացքում խոսել է թուրք-հունական հարաբերությունների մասին։ Այս մասին տեղեկացնում է Ermenihaber-ը։

«Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիս, բարեկամս, եթե դուք մեզ չսպառնաք, մենք էլ ձեզ չենք սպառնա։ Եկեք ամրապնդենք մեր երկու երկրների միջև վստահությունը»,- ասել է նա։

Էրդողանը, հիշատակելով նախկինում Հունաստանին ուղղված «մի գիշեր հանկարծակի կգանք» արտահայտությանը, նշել է, որ խոսքը վերաբերում է Թուրքիայի անվտնագությանը սպառնացող տարրերին։

Նշելով, որ Հունաստանը Թուրքիայի թշնամին չէ՝ Թուրքիայի նախագահը հայտարարել է․ «Մենք հարևաններ ենք, հարևաններ կմնանք և պետք է փոխադարձաբար հարգենք միմյանց իրավունքներն ու կենսական շահերը։ Հույն ժողովուրդը, ում հետ մենք ապրել ենք դարեր շարունակ, լավ գիտի, թե որքան ջերմ ենք, երբ ձեռք ենք մեկնում»։

Ի հավելումն Էրդողանը նշել է, որ նրանք (իմա՝ հույները) շատ լավ գիտեն թուրքական մշակույթում առկա հանդուրժողականությունը և անկեղծությունը։
«Մենք ցանկանում ենք փոխըմբռման հիման վրա բարելավել մեր հարաբերությունները և խաղաղ ապրել այս տարածաշրջանում։ Մենք մի երկիր ենք, որը բազմիցս ապացուցել է, որ ինչ ասում է, խոսքի համար չի ասում։ Արևմտյան լրատվամիջոցները փորձում են աղավաղել իմ խոսքերը»,- նշել է Էրդողանը։

Անդրադառնալով երկու երկրների միջև էներգետիկ ոլորտում համագործակցության ներուժին՝ Թուրքիայի նախագահը հայտնել է, որ Միջերկրկարական ծովում համագործակցության ներուժ կա, իսկ Էգեյան և Արևելյան Միջերկրական ծովերում էներգետիկ պաշարների առկայության մասին կարելի է պարզել գիտական հետազոտությունների արդյունքում և դրա վերաբերյալ խոստումնալից ուսումնասիրություններ են կատարվել։

Մատնանշելով նաև Միջերկրական և Էգեյան ծովի բնական պաշարների հարուստ ավազանները՝ Էրդողանը հայտնել է, որ միջազգային կոնյուկտուրայում էներգետիկ անվտանգության ապահովումը և պահպանումը ռազմավարական էական խնդիր է դարձել։

Ամենից շատ դիտված

21:17 Ինչպես է ԱԱԾ-ն ցավերից ոռնացող մարդուն տանում դատարան․ իրավապաշտպան
09:00 ՌԴ քաղաքացի է հայտնվել Վահագն Ալեքսանյանի տանը
12:07 Փեզեշքիանի հետ հանդիպմանն Ալիևը առաջարկել է խմել Քարվաճառում արտադրված հանքային ջուր
13:33 Աերացիայի տները չեն ապամոնտաժվի․ իշխանություններն ու բնակիչները համաձայնության են եկել
23:26 Սա սամասուդի պաշտոնական օրինակ է․ Ժաննա Ալեքսանյան
20:32 Առողջապահական «թակարդ»․ ինչու է նախարարությունը հիվանդանոցներից հետ պահանջում փոխանցած գումարը
14:18 Հայաստանը գնում է Թուրքիայի և Ադրբեջանի հետ միջպետական հարաբերությունների կառուցման ճանապարհով. Փաշինյան
09:10 Զինծառայողների բանկային հաշիվներն են ուսումնասիրում. «Հրապարակ»
15:00 Ապահովագրման փողերը հետ են ուզում. բժիշկները վախեցած են
08:42 Արարատ Միրզոյանի աղջիկը Նիդերլանդներում բուհ է ընդունվել, դեսպանատան աշխատողների համար գործ է բացվել. «Հրապարակ»