Ներքին 2 տարի առաջ - 18:30 11-12-2023

Ի՞նչ գործողությունների կգնա «Զանգը», եթե ոստիկանությունը շարունակաբար թույլ չտա վրանը տեղադրել

Արդեն մի քանի շաբաթ է՝ «Զանգ» շարժման մասնակիցներին չի հաջողվում վրան տեղադրել Երևանի Մաշտոցի պուրակում։ Ոստիկանությունը դեկտեմբերի 9-ին կրկին բերման է ենթարկել «Զանգ» շարժման ակցիայի մասնակիցներին։ Oragir.News-ի հետ զրույցում, շարժման անդամ Միքայել Նահապետյանն ասաց․

«Այս պահին ունենք մի իրավիճակ, որ ոստիկանությունը չի թույլատրում վրան տեղադրել, իսկ եթե որոշեն թույլատրել՝ այդ դեպքում պրոցեսին մասնակցող մարդիկ կկայացնեն համապատասխան որոշում այդ պահի համար։

Տրամաբանությունն այն է, որ մենք պետք է մարդկանց կտրենք իրենց առօրյայից և միջավայր ստեղծենք, որում նրանք դիրքորոշում կհայտնեն մեր ասածի և Նիկոլ Փաշինյանի ասածի տեսանկյունից։ Այս պահին հստակ պլաններ կազմելու իմաստ չկա, որովհետև ոստիկանությունը թույլ չի տալիս տեղադրել վրանը»։

Մեր այն հարցին, թե ի՞նչ գործողությունների են գնալու, եթե ոստիկանությունը շարունակաբար թույլ չտա վրանը տեղադրել, Միքայել Նահապետյանը պատասխանեց որ, հաստատ այլ բան կգտնեն անելու։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար