Սպորտ 2 տարի առաջ - 19:43 08-12-2023

Արթուր Սողոմոնյանը և Արաս Օզբիլիսը հանդես կգան մամուլի ասուլիսով

Հայկական ֆուտբոլում կարևոր ժամանակահատված է։ Դեկտեմբերի 2-ին կկայանա Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությունը։

Գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանից բացի, թեկնածու է նաև հայկական ֆուտբոլի ամենաանվանի ներկայացուցիչներից մեկը՝ Արաս Օզբիլիսը։

Սպասվող ընտրությունը խայտառակություն որակող Արթուր Սողոմոնյանը տալու է սպասվող մի շարք հարցերի պատասխաններ։ «Փյունիկի» սեփականատիրոջ մամուլի ասուլիսը կկայանա դեկտեմբերի 13-ին։ Սողոմոնյանի կողմից սպասվում է կոշտ քննադատություն ֆեդերացիայի գործող և վերընտրվել ցանկացող ղեկավարությանը։

Ավելի վաղ՝ դեկտեմբերի 11-ին հարցերին կպատասխանի Արաս Օզբիլիսը։

Մելիքբեկյանը լուռ է։ Ըստ երևույթին՝ մի շարք բանակցություններ վարող անվանակից Նիկողոսյանը լավ է աշխատում գործընկերների հետ և ամեն ինչ ընթանում է «ներկաների» սցենարով։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով