Ներքին 2 տարի առաջ - 19:45 08-12-2023

Գյուղամիջում թուրքի մաշինա տեսա, հարցրին՝ վախումչըք, որ մնացալք շենումը. Կարմիր խաչի միջոցով ՀՀ վերադարձած արցախցի

«Սեպտեմբերի 21-ին, երբ դուրս եմ եկել գյուղամեջ, տեսել եմ, որ այլևս մեր գյուղում մարդ չկա, միայն ադրբեջանցիներ են։ Զանգել եմ մեր համայնքի ղեկավարին, ասել է, որ արդեն ոչինչ անել չի կարող։ Ես հանգիստ կարող էի անտառներով դուրս գալ գյուղից, բայց հո 92-ամյա հորս ու մի քանի համագյուղացիներիս չէի թողնելու թուրքի ճիրաններում՝ կյանքս փրկեի»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է հարությունագոմերցի Ահարոն Նարիմանյանը, ով վերջերս է Կարմիր խաչի միջոցով վերադարձել ՀՀ։

«Ես պատերազմով անցած մարդ եմ, նույնիսկ 92-ին ինքս եմ մեր համագյուղացիներից շատերին հանել գյուղից, բայց երբեք չէի մտածի, որ մեզ առանց տեղեկացնելու կհեռանան գյուղից»,- ասում է Ահարոնը, ով երախտապարտ է իրենց նախկին գյուղապետին, ում շնորհիվ ինքը, հայրն ու համագյուղացի մի տղամարդ այսօր ՀՀ-ում են։

Ահարոնն ասում է, որ ընդհանրապես վախ չի զգացել նույնիսկ այն ժամանակ, երբ գյուղամիջում հանդիպել է ադրբեջանցիներին։

«Իջել էի գյուղամեջ, տեսնեմ՝ մի մաշինա կանգնած, թորքերինը։ Հարցրեցին՝ վախումչըք, որ մնացալք շենումը, ես էլ ասեցի՝ չէ, խե պիտի վախեմ իմ տանս մնալով։ Հետո եկան, հորս հարցուփորձ արեցին, բայց մեզ չվնասեցին, որովհետև արդեն Կարմիր Խաչը մեզանով հետաքրքրվում էր»,- ասում է Ահարոնը։

Նրա խոսքով՝ եթե գյուղում գոնե մի քանի ադեկվատ մարդ մնացած լիներ, ինքը երբեք չէր լքի գյուղը, բայց այնտեղ մնացել էին միայն ինքը, հայրը, մի հիվանդ կին ու տղամարդ, որոնց համար այդ 1 ամսվա ընթացքում ինքը հաց է թխել, ճաշ պատրաստել։ Ասում է, որ նույնիսկ 1 տարի էլ ստիպված լիներ գյուղում մնալ, հաստատ սովից չէին մահանա, որովհետև գյուղում ամեն ինչ էլ կար՝ սկսած ալյուրից մինչև միս, ձու, բանջարեղեն…

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը