Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 13:00 06-12-2023

Թոշակառուները նույն ձևով ստանալու են 10 տոկոս քեշբեքը, կառավարությունը կվճարի ամբողջը

ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանն այսօր ԱԺ-ում, 2024թ․ բյուջեյի քննարկմանը, խնդրեց մի փոքր մանրամասն անդրադառնալ թոշակառուների կողմից անկանխիկ եղանակով կատարվող գնումներին ու քեշբեքերին․ «Ես որքանով հասկանում եմ, եթե մինչ այժմ գործում էր մի համակարգ, որտեղ քեշբեքի մի մասը տալիս էին բանկերը, մյուս մասը՝ կառավարությունը, և ոչ բոլոր բանկերին էրդա վերաբերվում, այժմ այդ համակարգը փոխվում է»։

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը նշեց, որ համակարգը շահառուների համար որևէ փոփոխության չի ենթարկվում․ «Նույն ձևով ստանալու են 10 տոկոս քեշբեքը, ուղղակի եթե նախկինում 5 տոկոսը վճարում էին բանկերը, 5 տոկոսը՝ կառավարությունը, հիմա կառավարությունը կվճարի ամբողջ 10 տոկոսը»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

19:08 Արտառոց դեպք՝ Գեղարքունիքի մարզում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ
11:00 ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը նաև հեռացվել է ԱԺ աշխատակազմից
11:16 Անի Ավետիսյանի և որդու լուսանկարը՝ հիվանդանոցից. տղան ևս վիրավորվել է ադրբեջանցու հարձակումից
22:24 Վեց նման հարձակում, և Yandex-ը կմնա առանց ենթակառուցվածքների. Լեոնիդ Յուլդաշև
13:17 Զելենսկին չափն անցել է. Մասկը կարծում է, որ Ուկրաինային նոր նախագահ է պետք
17:48 Ինչպես է Պուտինը նշել ծննդյան օրը. Պեսկովը մանրամասներ է հայտնել
15:41 Նոյեմբերյանում 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է
09:05 Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, պարեկները վնասազերծել են զինված անձին
14:28 Զելենսկին վայելում է ուկրաինացի ժողովրդի աջակցությունը, և հենց նա ունի ընտրելու իրավունքը. Սիբիգան՝ Թրամփին
18:13 Զելենսկին խոստացել է ընտրություններ անցկացնել ՌԴ-ի հետ 60-օրյա հրադադարի դեպքում