Մամուլ 2 տարի առաջ - 07:32 06-12-2023

Գուրգեն Արսենյանը կողմ է քվեարկել «ՀայաՔվեի» նախագծին. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Երեկ խորհրդարանում ԱԺ ՔՊ խմբակցությունը դեմ քվեարկեց «ՀայաՔվեի» նախագիծը խորհրդարանում քննարկելու հարցին: 56 հոգի դեմ էր նախագծին, 24 հոգի՝ կողմ, մեկ հոգի ձեռնպահ է քվեարկել:

ArmLur.am-ը պարզել էր, որ ձեռնպահ է քվեարկել ՔՊ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը: Դա, սակայն, օրվա միակ անակնկալը չէր։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՔՊ խմբակցությունում կողմ քվեարկող է եղել։ Խոսքը Գուրգեն Արսենյանի մասին է։ Նա կողմ է քվեարկել «ՀայաՔվե»-ի նախագծին։ Եվս մեկ ՔՊ-ական պատգամավոր՝ Հռիփսիմե Հունանյանը, չի մասնակցել նախագծի քվեարկությանը, թեեւ դահլիճում դիմակով նստած էր:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը