Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 18:38 05-12-2023

«Դավայ Նիկոլ, иди гуляй»․ ռուսական ԶԼՄ-ն՝ Փաշինյանին

Նիկոլն ասում է՝ հավատացնում եմ, որ ես չեմ ասել, որ «Իսկանդերը» տասը տոկոսով է ընդամենը կրակում, ես հավատացնում եմ՝ ձեզ սխալ են թարգմանել։ Այդ մասին այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը՝ ներկայացնելով «Ռոսիա 24»-ից մի հատված։

«Ես չեմ ասել՝ ՌԴ-ն խոչընդոտ է, ռազմաբազայի մասին ընդհանրապես չեմ խոսել։ Ռուսական ալիքները ես ո՞նց կարող եմ փակել։ Չեք հիշո՞ւմ՝ ես եկա ու ասացի, որ պառադ նայել շատ եմ սիրում, բա էդ պառադները որտեղո՞վ ենք նայելու։ Ռուսական գրքերն էլ ուզել ենք, կբաժանենք, ես տեղյակ չէի, որ չենք բաժանել»,- ներկայացրեց Փաշինյանի խոսքը Մկրտչյանը։

Աննա Մկրտչյանը նաև նշեց, որ Նիկոլ Փաշինյանը հստակ շնորհակալություն է հայտնել ՌԴ-ին, որ իրեն «պրեդածել» չի համարել։

«Չնայած, որ ասացիք՝ յա նե պրեդածել, բայց դե հայերի մեծ մասը չի էլ հավատում։ Հայաստանում, ըստ ամեն չորրորդի, ես պրեդածել եմ։ Գրանադայից հետո ես Մոսկվա էլ էի ուզում գալ, էն էլ Ադրբեջանը շատ ուշ ասաց, որ չհասցնեմ»,- ներկայացրել Աննա Մկրտչյանը։

Այնուհետև Աննա Մկրտչյանը հստակ նշեց «Ռոսսիա 24»-ի պատասխանը Նիկոլ Փաշինյանին․

«Դավայ Նիկոլ, иди гуляй»։

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին
11:47 Ուկրաինան դրոններով հարվածել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։