Հայաստանում հաշմանդամների համար կա՞ն պայմաններ. հարցում
Երեկ Հաշմանդամների միջազգային օրն էր։ Oragir.News-ն այսօր հարցում է իրականացրել մայրաքաղաքի փողոցներում՝ փորձելով պարզել՝ արդյոք կա՞ն տարրական պայմաններ հաշմանդամների կենսագործունեության համար։
«Լինում է, որ թեքահարթակ կա, բայց մի հատ էլ թեքահարթակ է պետք, որ բարձրանաս այդ թեքահարթակի վրա»,- մեզ հետ զրույցում նկատեց քաղաքացիներից մեկը, որը ևս ուներ հարմարեցումների կարիք։