Մշակույթ 2 տարի առաջ - 21:15 04-12-2023

Մանուկի մը պես կու լայի․ Վիլյամ Սարոյան և Չարլի Չապլին

1936 թվականի հոկտեմբերին Վիլյամ Սարոյանը, իմանալով, որ իր լավագույն բերեկամը՝ Ռուբեն Մամուլյանը, որը գործերով դեռևս ամռանը մեկնել էր Թիֆլիս և Երևան, վերադարձել է, այցելում է նրան՝ Հայաստանի մասին տեղեկություններ իմանալու նպատակով։ Ահա այստեղ էլ՝ Ռուբեն Մամուլյանի հարկաբաժնում, Սարոյանը հանդպիպում է Չարլի Չապլինին։ Տեսնելով նրան՝ մի պահ կարկամում և դռների արանքում որոշ ժամանակ կանգնած է մնում։ Ռ. Մումուլյանը, տեսնելով հայրենակցի շփոթմունքը, նրան ներս է հրավիրում և ծանոթացնում Չարլիի հետ։

Նյու Յորքի այն համեստ կացարանը, ուր բնակվում էր Չարլի Չապլինը, գտնվում էր Վ. Սարոյանի կացարանի հարևանությամբ։ Ամեն երեկո, երբ Չարլին վերադառնում էր նկարահանումներից, տունդարձի ճանապարհին գրեթե միշտ հանդիպում էր Սարոյանին, որը սովորություն ուներ երեկոները մեն-մենակ շրջել փողոցներով, տեսնել հոգսաշատ մարդկանց, նրանց հոգսն ու ցավը հասկանալ։ Հաճախ նրանք շրջում էին փողոցներով և տեսնում կյանքից հոգնած մարդկանց, որոնց Չապլինը սիրով բարևում էր, երբեմն կատակում նրանց հետ։



Սարոյանի սերը դեպի դրամատուրգիա, ինչ խոսք, գալիս է Չարլի Չապլինից։ Մինչև նրան հանդիպելը՝ Սարոյանը գրում էր արձակ գործեր։ 1930-ականների վերջին Սարոյանը գրեց իր առաջին թատերգությունները, որոնք հաստատեցին նրա տեղը ամերիկյան դրամատուգիայում։ Երկար տարիներ, մինչև Չապլինի մահը, շարունակվել է նրանց բարեկամությունը։

Սարոյանը հաճախ էր Չապլինին պատմում իր երկրի, իր ժողովրդի մասին, վերջինս ցանկություն էր հայտնել լինել այնտեղ, էլ ավելի մոտիկից ծանոթանալ հինավուրց այս երկրի և նրա մարդկանց հետ։ Սարոյանը խոստացել էր նրան տանել իր երկիրը։

1943 թվականին Սարոյանի կնոջ՝ Քերոլի խնդրանքով մեկնում է Նյու Յորք ՝ Մարկուսի հայրական հարկի տակ նշելու Քերոլի ծննդյան տարեդարձը (Չարլզ Մարկուսը Քերոլի որդեգիրն էր)։ Քերոլի հրավերով այստեղ էին հավաքվել ինչպես Սարոյանի, այնպես էլ Քերոլի լավագույն ընկերերներն ու բարեկամները, որոնց թվում էին Չարլի Չապլինը, Ունա Օնիլը։ Ահա այսպես էլ Չապլինը ծանոթանում է Ունայի հետ, որը հետագայում դարձել է նրա կինը։

1952 թվականին, երբ Չապլինին իր նկարահանած «Մսյո Վերդու», «Բեմի լույսերը» ֆիլմերի համար վտարում են ԱՄՆ-ից, Սարոյանը խորապես վշտանում է, անմիջապես կապվում է Չապլինի հետ, նրան առաջարկում իր օգնությունը և փորձում նրան դուրս բերել հոգեկան ծանր վիճակից։



1952-1954 թթ. Չապլինը ընտանիքով ապաստանում է Շվեյցարիայում, 1955 թվականին տեղափոխվում Լոնդոն։ Երկար տարիներ Սարոյանն ու Չապլինը չեն հանդիպում։ Սարոյանը միշտ հետաքրքրվում էր Չապլինից։

Մի օր պատահաբար Սարոյանը հյուրանոցի պատուհանից նկատեղց մի ծերունու՝ ձեռքին ձեռնափայտ, որը արագ-արագ պտտեցնելով քայլում էր։ Անմիջապես ճանաչելով՝ կանգնեցրել էր Չապլինին և ողջ օրը նրանք զրուցել են այն հյուրանոցում, որտեղ Սարոյանն էր բնակվում։ Դրանից հետո չեն տեսնվել։ Երկու տարի հետո Սարոյանը մամուլից տեղեկացել է, որ մահացել է Չարլի Չապլինը։

«Մանուկի մը պես կու լայի»,-ասել է Սարոյանը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը

Ձեզ գուցե հետաքրքրի