Ներքին Միտք 2 տարի առաջ - 11:45 29-11-2023

Ուզում եմ էսօր ժամը 19։00-ին Մաշտոցի պուրակում տեսնել ձեզ․ Սուրեն Սահակյան

Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ես գիտեմ, որ մեր երկրի ապագայով մտահոգները շատ են, այդ թվում՝ իմ ՖԲ ընկերների շրջանում։ Ավելի պարզ ասեմ՝ մարտ ամսից ես հարյուրավոր մարդկանց եմ հանդիպել, որոնցից ոչ մեկի (ոչ մեկի!!!) հետ դրա մշուշոտ ու հոռետեսական ապագայի հարցում այլ գնահատական չենք ունեցել։ Ու մեր ընդհանուր որոշումն ա եղել, որ մեր որոշմամբ էդ հեռանկարը պետք ա փոխել։

Գիտեմ նաև, որ հիմա շատ կասկածներ կան, անվստահություն կա միմյանց հանդեպ։ Բայց գիտեմ նաև, որ էներգիան մեզ մեջից եռացնում ա։ Մենք ինքներս ենք զսպում դրա դուրս ժայթքումը։ Կարող ա դա որոշակի անորոշության զգացումից ա։ Չսխալվելու ինչ-որ մղում կա, որ մեզնից յուրաքանչյուրին պարալիզացնում ա։
Զանգ / Zang նախաձեռնությությունը մի փուլի ա հասել, որ պետք ա կառավարության փոփոխություն ուզեցող ամենապասիոնար մարդիկ ինքնադրսևորվեն։ Յուրաքանչյուրի մասնակցությունը, դրա վերաբերյալ կարծիքը չափազանց կարևոր ա ու վաղը չէ, հենց էսօր։

Մենք մեր կարողացածն անում ենք։ Դրանից մի քիչ շատ կամ մի աննշան քիչ։ Հիմա եկել ա մեր արածին ձեր արձագանքի փուլը։ Ցանկացած արձագանքի, թեկուզ վատ, քննադատական, կամ գուցե՝ դրական։ Մինչև հիմա ինձ եք քննում, դատում․ լավ եք անում։ Բայց ես էական չեմ։ Ես վաղը չեմ լինելու։ Եթե ուզեք, էսօրվանից տնից դուրս չեմ գա։ Անձանց պետք չի քննել։ Գործն ա կարևոր, պահն ա կարևոր։

Ուզում եմ էսօր ժամը 19։00, Մաշտոցի պուրակում տեսնել ձեզ։ 3-4 օր եկեք։ Սրանք շատ կարևոր օրեր են։ Նույնիսկ դրանք կորցնելով դուք շատ ավելի քիչ կկորցնեք, քան էն, ինչ սպասվում ա ապագայում»։

Ամենից շատ դիտված

15:55 Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան
17:40 Պարոն Հարությունյանի ուսանողն եմ եղել․ քննություններին միշտ չի, որ շատ բարեհաճ ա եղել
23:59 Ռուսներին կարող եմ ասել միայն մեկ բան՝ «Բարի գալուստ Հայաստան». ՀՀ-ն որևէ կերպ չի խոչընդոտի նրանց, եթե անհրաժեշտ լինի՝ կօգնի
23:51 Թուրքիայի և Ադրբեջանի պահանջով Հայաստանը չպետք է ունենա Սահմանադրություն, չպետք է թույլ տանք. Իշխան Սաղաթելյան
14:28 Ինչու միամիտ Փաշինյանը գոհ կլինի, որ Կրեմլը ՀՀ-ին դուրս հրավիրի ՀԱՊԿ-ից
12:49 Ձերբակալվել է Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետը
13:27 Տիկին Յոլյան, Դուք լսողության հետ խնդիրներ ունե՞ք
13:07 Ռոբերտ Քոչարյանը դեռ գտնվում է հիվանդանոցում, նրան ձերբակալելու որոշում է կայացվել
08:39 «Հրապարակ». «Եհովայի վկաները» վարձակալել են մարզահամերգային համալիրի մեծ մարզադահլիճը
17:01 Բանակում նման բարդակ չի եղել. իհարկե, նախարարի մեղքն է. հարցում