Ներքին 2 տարի առաջ - 19:37 27-11-2023

Կայացել է ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» կոնվենցիայի իրականացման միջգերատեսչական հերթական նիստը

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի և Փարիզյան համաձայնագրի պահանջների ու դրույթների կատարման միջգերատեսչական համակարգման խորհրդի հերթական նիստը։ Այս մասին հայտնում են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակից։

Նիստի ընթացքում քննարկվել է Հայաստանի Հանրապետության ջերմոցային գազերի ցածր արտանետումներով զարգացման երկարաժամկետ ռազմավարության նախագիծը՝ մանրամասն անդրադարձ կատարելով դրա շրջանակներում տարբեր ոլորտային ուղղություններով սահմանված միջնաժամկետ և երկարաժամկետ թիրախների ապահովման համար անհրաժեշտ գործողություններին։

Խորհրդի անդամներին են ներկայացվել մթնոլորտային օդի մոնիթորինգի համակարգի կատարելագործման ուղղությամբ իրականացվող աշխատանքները՝ ընդգծելով օդի աղտոտվածության որակի մշտադիտարկման կայանների տեղադրման գործընթացի շարունակականության կարևորությունը։

Մտքեր են փոխանակվել նաև 2024 թվականին Խորհրդի աշխատանքների առաջնահերթ ուղղությունների վերաբերյալ՝ կլիմայական բաղադրիչ ունեցող միջոցառումների արդյունավետ համակարգման և ներդաշնակեցման նպատակով։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում