Ուղիղ եթեր
Սպորտ 2 տարի առաջ - 16:24 27-11-2023

Խորեն Հովհաննիսյան դուբլ 2, թե՞․․․ Օզբիլիսի ոդիսականը

Դեկտեմբերի 23-ին կկայանա Հայատանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությունը։ Ինչպես հայտնի է, ֆեդերացիայի նախագահի պաշտոնի համար պայքարելու են գործող ղեկավար Արմեն Մելիքբեկյանը և անվանի ֆուտբոլիստ, օրերս կարիերան ավարտած Արաս Օզբիլիսը։

Թեկնածուները որոշ չափով մեզ հիշեցնում են 2019 թվականի «ընտրությունը»։ Այն ժամանակ Մելիքբեկյանից բացի, իր թեկնածությունն էր առաջադրել նաև հայկական ֆուտբոլի լեգենդ Խորեն Հովհաննիսյանը։ Լեգենդը, սակայն, մինչև վերջ չգնաց, շատ արագ հայտնեց, որ իր ձայները տալու է Մելիքբեկյանին։ Դե իսկ լեգենդին այնքան էլ չսազող նման պահվածքը գնահատվեց Մելիքբեկյան-Նիկողոսյան տանդեմի կողմից․ Հովհաննիսյանը դարձավ ՀՖՖ նախագահի խորհրդական, ապա բացվեց իր անունով ակադեմիա, իսպառ մոռացվեց «Անի» ֆուտբոլային ակումբի մասին և այլն․․․

Ժամանակից առաջ չընկնելով՝ նշենք, որ Արասի թեկնածությունը նույնպես շատ հարցեր է առաջացնում։ Օզբիլիսը կարիերայի մայրամուտին հանդես էր գալիս «Ուրարտու» թիմում։ Երևանյան ակումբը շատ ջերմ հարաբերությունների մեջ է իշխանությունների հետ։ «Ուրարտուի» նախագահ Ջևան Չելոյանցը հայտնի է մշտապես իր իշխանամետ պահվածքով։ «Ուրարտու» է այցելել վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը, ով նախորդ առաջնության ընթացքում ֆուտբոլիստներին ողջունելիս ասել էր «ողջույն, չեմպիոններ», այն պարագայում, երբ «Ուրարտուն» դեռ չէր ապահովել չեմպիոնությունը։

Պարզապես հետաքրքիր է՝ ի՞նչ գործիքակազմով է Արաս Օզբիլիսը, ով նման փորձ բացարձակ չունի, պայքարելու մելիքբեկյանանիկողոսյանական խունտայի դեմ։ Դժվար է ասել՝ արդյո՞ք Արասը «կնեղացնի» Չելոյանցին, թե՞ ամեն ինչ վաղուց մտածված է՝ Արասը կստանա իր առաջին պաշտոնը ՀՖՖ-ում․․․

Արման Առաքելյան

Ամենից շատ դիտված

09:04 Թարմ տվյալներ` ապօրինի ծագման գույքերից. այստեղ ոչ միլիարդներ կան, ոչ էլ անգամ միլիոններ
21:35 Բիլ Գեյթսը նախազգուշացրել է ԱԲ-ի 3 գլխավոր սպառնալիքների մասին
13:03 Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն ամսի 1-ին պետք է հեռախոսը բացեն ու տեսնեն՝ թոշակը նստե՞լ է, թե՞ չէ
23:02 Մի օր անգիտակից վիճակում կմտնեն, իրենց տներում խուզարկություն կիրականացնեն․ Գեղամ Մանուկյան
19:05 Ի՞նչ փաստեր ունեք՝ մեր իրավապահ համակարգին նման մեղադրանք ներկայացնելու համար․ Արամ Քոչարյան
18:06 Վարչապե՞տ, թե՞ վարչապապ. մեծ բողոքական Փաշինյանը քննում է, թե ով ինչպես աղոթի
19:43 Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը վերադարձել են Մեծ Բրիտանիա
20:30 Եվրոպան այլ ակնկալիքներ ունի. ԹՐԻՓՓ-ը կարող է լղոզվել ՏՐԱՍԵԿԱ-ի մեջ
22:08 Ղազախական խոշոր նավթավերամշակման գործարանները հրաժարվում են բենզին մատակարարել Ռուսաստան
20:19 Նեթանյահուն հայտարարել է Արևմտյան ափին 100 բնակավայրի և 160 ֆերմայի ստեղծման մասին