Ներքին 2 տարի առաջ - 23:08 25-11-2023

ԲՏԱ նախարարը ծանոթացել է Ինժեներական քաղաքում իրականացվող կրթական ծրագրերին

Նոյեմբերի 25-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանն այցելել է «Հայաստան - Ճարտարագիտական շաբաթ 2023» միջոցառման շրջանակում կազմակեպված ճարտարագիտական ցուցահանդես, որտեղ ներկայացված էին ինժեներական ընկերությունների արտադրված սարքավորումները։ Այս մասին հայտնում են ԲՏԱ նախարարությունից:

«Ձեռնարկությունների Ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանի ուղեկցությամբ նախարարը շրջել է «Ճարտարագիտական երիտասարդական գոտում», ծանոթացել Ինժեներական քաղաքում իրականացվող կրթական ծրագրերին, աշակերտների և ուսանողների ստեղծած նախագծերին։

ճարտարագիտական ցուցահանդեսին զուգահեռ տեղի են ունեցել պանելային քննարկումներ՝ նվիրված գյուղատնտեսության նորարարությանը, ճարտարագիտության և գիտության միջոլորտային համագործակցության հնարավորություններին, ինչպես նաև աշխատաժողովներ՝ Հայաստանի ազգային գերհամակարգչային կենտրոնի թվային էկոհամակարգի և կիբեռանվտանգության վերաբերյալ։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան