Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 20:58 25-11-2023

Ոստիկանները բերման ենթարկեցին Մաշտոցի պողոտայում վրան տեղադրել ցանկացող ակցիայի մասնակիցներին

Ոստիկանությունը բերման ենթարկեց «Զանգ» շարժման 9 անդամների, որոնք իրազեկող ակցիայի ընթացքում փորձեցին վրան տեղադրել Մաշտոցի պողոտայի անցման վրա։

Մինչ այդ ոստիկանությունը կանգնեցրել էր երթը անցումի մոտ՝ պահանջելով հայտնել, թե որ ուղղությամբ է շարժվելու երթը։

Ակցիայի մյուս մասնակիցները երթով վերադառնում են Մաշտոցի պուրակ, որտեղից սկսել էին այսօրվա հավաքը։

Նշենք, որ «Զանգ» ՀԿ անդամները այսօր՝ նոյեմբերի 25-ին, բողոքի ակցիա են իրականացրել Երեւանի կենտրոնում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։

ՀԿ անդամ Միքայել Նահապետյանն իր ելույթում նշել է, որ ակցիայի նպատակը հարյուր հազարներին համոզելը չէ.

«Մեր խնդիրը կրակ դառնալն է առաջիկա 4-5 օրերին մենք մեզ պետք է մաշենք, մեր էներգիան պիտի տանք, որպեսզի մարդկանց սառած սրտերը կարողանանք ջերմացնել, կոտրենք մարդկանց վախերը, ներշնչենք նրանց այն վստահությամբ, որը մենք ունենք։ Մենք կրոնական քարոզիչներ չենք, մեզ հավատալը պարտադիր չէ. մենք առաջարկում ենք ճանապարհ։ Առաջիկա մի քանի օրերի մեր պլանը հետեւյալն է՝ դինամիկ գործողություններով ամեն օր մենք սկսենք այսպիսի քննարկումից, հետո իրազեկող միջոցառում կանենք, հետո այդ իրազեկման պահին որտեղ որ մեզ հարմար կլինի, մենք մեր սիմվոլը համարվող վրանը կտեղադրենք ու որքան հնարավոր է՝ կպահպանենք»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
21:30 2050 թվականին աշխարհը նվաճելու ծրագիրը հետաձգվու՞մ է
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
21:19 Ջաբրայիլում ականների պայթյուններից հայր և որդի են վիրավորվել
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր