Ներքին 2 տարի առաջ - 20:08 24-11-2023

Եթե այս պահին ասեն՝ հետ եկեք Արցախ, ես վազելով կգնամ. արցախցի կին

Արցախցի Արևիկ Մելքումյանը ծնունդով Ասկերանի շրջանի Խնապատ գյուղից է։ Շոշի գյուղում հարս գնաց, ապրեցին ու շենացրին Շոշը։ 40-ամյա Արևիկը 3 երեխաների մայր է, 2 մասնագիտություն ունի՝ մանկավարժ և լրագրող։ 12 տարի հայոց լեզու և գրականություն է դասավանդել Շոշի գյուղի դպրոցում։

Արցախցի ուսուցիչն Oragir.News-ի հետ զրույցում ասում է՝ ես իմ աշակերտներին սովորեցրել եմ սիրել հողը և կառչած մնալ այդ հողից։

«Իմ ծննդավայր Խնապատը հերոսական գյուղ է, ես ինձ չէի պատկերացնում Խնապատից դուրս, որ հարս գնացի Շոշ, մի կերպ հարմարվեցի, բայց հոգով-մտքով Խնապատում էի։ Հիմա Գյումրիում ենք, կարոտից գժվում եմ, ամեն անկյունում իմ կորցրած Արցախն եմ որոնում։ Էս պահին, եթե ասեն՝ հետ եկեք Արցախ, ես վազելով կգնամ։ Լիքը տունուտեղերս, բաղ ու բաղչեքս թողել ենք թուրքին։ Շատ դժվար է, քրտինքով ստեղծես, քեզ, երեխուդ զրկես էս մի բանը հետ գցես, էն մի բանը հետ գցես ու ինչ-որ մեկը քո որոշի, որ դու քո տանը պիտի չապրես»,-պատմում է արցախցի մանկավարժը։

Արևիկ Մելքումյանն ասում է՝ երբ կրակոցները սկսվել են, հույս են ունեցել, որ դրանք կդադարեն, բայց կրակոցները դադարելու փսխարեն ավելի ինտենսիվացել են։



«Գյուղի վերևի թաղերից ժողովուրդը գոռում էր՝ փախե՜ք, թուրքերը գալիս են, մենք էլ, ինչպես բոլորը, հավաքվեցինք ու գնացինք Ստեփանակերտ, 1-2 օր մնացինք նկուղներում, անորոշ սպասում էինք, մեկ էլ իմացանք, որ զինադադար է, ուրախացանք, ինչ իմանայինք, որ պիտի վռնդեն մեզ մեր տներից։ Մենք չհասկացանք՝ ինչ կատարվեց մի գիշերվա մեջ... Սեպտեմբերի 25-ին բոլորի նման մենք էլ գաղթի ճամփան բռնեցինք։ Ահավոր էր, ճանապարհը երկար. ամեն ինչ կարող էր լինել էդ ճանապարհին։ Հասանք Հայաստան, ապրելու համար Գյումրի քաղաքն ենք ընտրել, բայց ոչ մի կերպ ո՛չ սիրտս, ո՛չ միտքս չեն ընդունում նոր իրավիճակը»,-շարունակում է Արևիկ Մելքոնյանը։

Արցախցի կինն ասում է, որ օրեր առաջ ադրբաջանցիների տարածած տեսանյութերում է տեսել, թե ոնց են իրենց տունը տակնուվրա արել, ջարդել-փշրել իրենց տարիներով ստեղծածը։ Ասում է՝ էլի կստեղծենք, ոչինչ, միայն թե հնարավոր լինի Արցախում ապրելը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում