Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 14:01 24-11-2023

Այս իշխանության առաջարկած «Ապագա կա»-ն թրքացման թեմայով է. Արեգնազ Մանուկյան

«Արցախի հայաթափումը, արցախահայության բռնի տեղահանումը,որը էթնիկ զտում է և ցեղասպանության տարատեսակ, տեղի ունեցավ ոչ միայն Ալիևի հանցավոր քայլերի,միջազգային հանրության լուռ հայացքի ու ցինիկ հաշվարկի, այլև ՀՀ իշխանությունների,ավելի կոնկրետ՝ Նիկոլ Փաշինյանի հանցավոր քաղաքականության հետևանքով»,- մասնակցելով «Հայաքվե»-ի օրինագծի հարցով ԱԺ լսումներին ԱԺ ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը։

«Արցախի հանձնումը անգրագիտության, քաղաքական անմեղսունակության, դավադրության ու դավաճանության համադրության հետևանք է։ Այդ ամենը բերեց հայ ժողովրդի պատմության ամենաողբերգական դեպքերից մեկին։ Արցախի հայաթափման գործընթացը սկսվեց 2018 թվականի մայիսի 9-ից, երբ ՀՀ վարչապետի աթոռին հայտնված Փաշինյանը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հնչեցրած իր հայտարարությամբ դրեց բանակցային գործընթացը փակուղի մտցնելու հիմքերը․․․»,- հավելեց պատգամավորը։

Եզրափակելով ելույթը Արեգնազ Մանուկյանը ասաց.
«Այս իշխանության առաջարկած «Ապագա կա»-ն թրքացման թեմայով է»։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
13:03 Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն ամսի 1-ին պետք է հեռախոսը բացեն ու տեսնեն՝ թոշակը նստե՞լ է, թե՞ չէ
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
16:11 Դուք Վազգեն Սարգսյանի դիակի վրա առևտուր էիք անում․ Խամոյան