Արտաքին 2 տարի առաջ - 21:03 23-11-2023

ՌԴ-ում դեռահասը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման՝ զինկոմիսարիատը հրկիզելու փորձի համար

Սանկտ Պետերբուրգի թիվ 166 գիմնազիայի աշակերտը ձերբակալվել և դատապարտվել 6 տարվա ազատազրկման։

Ինչպես փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը, հետաքննությունը պարզել է, որ դեռահասը 2023 թվականի փետրվարին երկու անգամ փորձել է հրկիզել Սանկտ Պետերբուրգի և Լենինգրադի մարզի զինկոմիսարիատները՝ բողոքելով զորահավաքի դեմ։ Նա «Մոլոտովի կոկտեյլը» նետել է զինկոմիսարիատի դռան վրա, սակայն ապարդյուն։

Նրան ձերբակալել են և տեղավորել անչափահասների համար նախատեսված մեկուսարանում։ Դպրոցականն ընդունել է զինկոմիսարիատի հրկիզման փորձի փաստը, սակայն մեղադրանքի ձևակերպումների եւ դրդապատճառների հետ չի համաձայնել ։

«Ես հասկանում եմ, թե ինչի համար են ինձ ձերբակալում։ Ինձ տարբեր կերպ են վերաբերվում մեկուսարանում, շատերը բացասական են, բայց բացասականը ավելի լավ է, քան այլ կերպ»,- ասել է դեռահաս Բալազեյկինը՝ իր վերջին խոսքում: Sota հրատարակությունը հայտնել է, որ տղայի մոտ ախտորոշվել է աուտոիմուն հեպատիտ և լյարդի ֆիբրոզի։

Ինչպես հայտնում է BBC լրատվական գործակալությունը՝ զինկոմիսարիատների հրկիզումները Ռուսաստանում շատ տարածված երևույթ են դարձել։

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում