Մամուլ 2 տարի առաջ - 08:11 23-11-2023

Ագրարայինում ընտրական քաոս է. «դաբրոյի» սպասելիս․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Հայաստանի ազգային ագրարային համալսարանում դեկտեմբերի 1-ին անցկացվելու է ռեկտորի մրցույթ: Նախօրեին լրացել է ռեկտորի հավակնորդների փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը։ Մի քանի օր է՝ փորձում ենք բուհից տեղեկանալ, թե քանի թեկնածու է առաջադրվել ռեկտորի պաշտոնին, եւ ովքեր են նրանք։ Սակայն հոգաբարձուների խորհրդի քարտուղար Նունե Սիմոնյանը նախօրեին համառորեն հրաժարվեց պատասխանել մեր հարցերին, հաջորդ օրն էլ հեռախոսին չպատասխանեց։

Ընդհատակ են անցել նաեւ ռեկտոր Վարդան Ուռուտյանը եւ, առհասարակ, աշխատակազմի աշխատակիցները։ Ագրարայինի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ իրականում ռեկտորի պաշտոնի թեկնածու չի առաջադրվել, հետին ամսաթվով ներկայացվել են գործող ռեկտոր Վարդան Ուռուտյանի մտերիմ ընկերոջ, պրոռեկտոր Հրաչիկ Զաքոյանի փաստաթղթերը, ով, ի դեպ, նախօրեին նույնպես չէր պատասխանում հեռախոսին։ Բանն այն է, որ չնայած ռեկտոր Վարդան Ուռուտյանը, ով 2018 թվականից ղեկավարում է բուհը, կրկին առաջադրվելու ցանկություն է ունեցել, սակայն վերեւներից «դաբրո» չի ստացել: Բայց նա աջուձախ հայտարարել է, թե ունի իշխանությունների «դաբրոն», ուստի հավանական թեկնածուները չեն առաջադրվել։

Ուռուտյանը, ըստ մեր աղբյուրի, հակասություններ ունի վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի հետ, ով վաղուց ԿԳՄՍ նախարարը չէ, բայց «ռուլիտ» է անում այս ոլորտը։ Բուհից մեզ ասացին, որ դժվար թե հոգաբարձուների խորհուրդն ընտրի Զաքոյանին, ուստի այս քաոսային վիճակի պատճառով թեկնածուներին գաղտնի են պահում, մինչեւ վերեւից հրահանգ ստանան, թե ում ընտրեն ռեկտոր։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում