Ներքին 2 տարի առաջ - 22:01 21-11-2023

Քաղաքապետի աթոռին սեփական թեկնածուին նստեցնելը դեռ չի նշանակում իշխանություն ունենալ․ Իզաբելլա Աբգարյան

Ավագանու՝ Ազգային առաջընթաց խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Աննախադեպ իրավիճակ` Երևանի ավագանիում

Երևանի ավագանու ընտրություններից հետո, այսօր առաջին անգամ ընդդիմությանը հաջողվեց ապացուցել ՔՊ-ին, որ մի կերպ քաղաքապետի աթոռին սեփական թեկնածուին նստեցնելը դեռ չի նշանակում իշխանություն ունենալ։

Այսօրվա ավագանու նիստին ՔՊն` իր կոալիցիոն գործընկերոջ հետ հանդերձ չէր կարողանում իր օրակարգը առաջ տանել, այլ` ստիպված էր շարժվել ընդդիմության օրակարգով։

Հենց այդ փաստն էր մատնանշում «Ազգային առաջընթաց» խմբակցությունը, երբ լեգիտիմության դեֆիցիտից և քաղաքի կայուն կառավարման վտանգներից էր խոսում` շեշտելով նոր ընտրությունների անհրաժեշտությունը։

Ի՞նչ տեղի ունեցավ։ Նախորդ գումարմանն իշխող ուժի ներմուծած` չզեկուցվող նախագծերի պրակտիկան տապալվեց։ Ընդդիմադիր ուժերն այս հարցի շուրջ միակարծիք էին, որ ավագանին պարտավոր է հրապարակավ քննարկել և քվեարկել օրակարգի բոլոր հարցերը։

Եվ օրակարգում ընդգրկված բոլոր չզեկուցվող հարցերը դարձան զեկուցվող։

Կարևոր է ընդգծել, որ դա ՔՊ-ի կողմից պարզապես բարի կամքի դրսևորում չէր։ Հակառակ դեպքում ընդդիմությունը չէր ապահովի քվորում և նիստը կտապալվեր։

Նույն ճակատագրին արժանացավ նաև իշխանության բերած մեկ այլ նախագիծ` աուդիտի անցկացման վերաբերյալ։ Այն այդպես էլ չընդունվեց, որովհետև հաշվի չէին առել մեր խմբակցության կողմից հանձնաժողովի նիստում արված առաջարկները և նախագիծը թերի էր։

Այսպիսով փաստենք, որ ՔՊ-ի իշխանություն իրացնելը հնարավոր է միայն, եթե ընդդիմադիր խմբակցություններից մեկը ցանկանա օգնել։ Ինչն էլ ինքնին նորմալ չէ և խոսում է ճգնաժամի մասին։

Չի լինում առանց դահլիճում կայուն մեծամասնության իշխանություն»։

Ամենից շատ դիտված

14:00 Փաշինյանը սխալվում է, դարերի խաղաղ գոյակցություն չի եղել
12:40 Ես Փաշինյանին չեմ ներում, որովհետև նա ուներ հնարավորություն կանխելու պատերազմը, բայց չկատարեց այդ պատմական առաքելությունը
23:54 Թբիլիսիում պղծել են Հեյդար Ալիևի արձանը
11:50 «Ծաղիկ Ռուբո»-ին պատկանող Reebok Sports Club Armenia-ից հիվանդանոց տեղափոխված 26-ամյա աղջիկը, գիտակցության չգալով, մահացել է
14:27 Հայտնաբերվել են «Վալենսիա» ռեստորանային համալիրից 53 մլն 500 հազար դրամ և 275 հազար ԱՄՆ դոլար հափշտակողները․ կասկածյալները հաշվապահն ու նրա որդին են
16:00 Ղարաբաղը Ադրբեջանի հողն է և ընդմիշտ այդպիսին կմնա. Էրդողան
14:17 Փաշինյանը պատարագի է մասնակցել Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում
17:43 Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայում
19:40 Թրամփը կոչ է արել Զելենսկուն բանակցել Պուտինի հետ խաղաղության շուրջ
14:23 Գազանանոցից փախած «Թաթա» անունով կարապին բռնել են ու վերադարձրել կենդանաբանական այգի