Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 15:28 21-11-2023

Ծեծկռտուք՝ Երևանի ավագանու նիստում․ Ավինյանը պահանջեց ընդհատել ուղիղ եթերը

Քիչ առաջ Երևանի ավագանու նիստում կրքերը թեժացան և ավագանու անդամեները սկսեցին արդեն միմյանց հասցեներին վիրավորական ելույթներ հնչեցնել։ Իրավիճակը սրվեց հատկապես Անի Խաչատրյանի ելույթի ժամանակ, երբ վերջինս ընդդիմադիր խմբակցությունների անդամներին սկսեց տարբեր պիտակավորումներ տալ ու նրան պատասխաններ սկսեցին տալ արդեն դահլիճում ներկա ավագանու անդամները։

Ավինյանը պահանջեց ընդհատել ուղիղ եթերը։

Իսկ մինչ եթերն ընդհատելը ֆիքսեցինք, որ ավագանու անդամենրի միջև ծեծկռտուք սկսվեց։ Երբ Ավինյանը պահանջեց ընդհատել ուղիղ եթերը, «Հանրապետություն» խմբակցությունից Անի Խաչատրյանը իջավ ամբիոնից, արդեն դահլիճում Սոնա Աղեկյանը ջուր լցրեց նրա վրա։ Խաչատրյանն էլ հավանաբար մտածելով, որ եթերն արդեն ընդհատված է, ծեռքով հարվածել է նրան, ինչից հետո ավագանու անդամները սկսել են փոխադարձ հարվածել միմյանց։

​​​​​​

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին

Ձեզ գուցե հետաքրքրի